News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ապագայի վերաբերյալ լուծումները կարող են լինել հետեւյալը. առաջինը բանակցողին փոխելն է, իշխանափոխությունն է, այնուհետեւ այն, ինչ «Հայաստան» դաշինքի ծրագրում մենք գրել ենք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Առաջինը պետական կառավարման համակարգում արդյունավետ գործունեությունն է, կառավարության արդյունավետ կառուցվածքն է, որը չի համապատասխանում այսօրվա իրականությանը: Օրինակ, ագրարային երկրում գյուղնախարարություն չկա: Մեր պետության բյուջեի արդյունավետ ծախսերն են՝ հաշվի առնելով անվտանգության խնդիրները, ոչ թե տարբեր գինու փառատոններ, ասֆալտի շինարարություն եւ այլն: Առաջին հերթին պետական սահմանը պաշտպանելն է: Հաջորդը ազգային ու միջազգային երաշխիքների ձեւավորումն է:  Ազգային երաշխիքը մեր բանակն է, ուժային կառույցներն են, ամուր տնտեսությունն է եւ իհարկե ժողովրդի համախմբումն է: Միջազգային երաշխիքը լայն ընդգրկվածություն ունեցող արտաքին քաղաքականությունն է, որտեղ ճիշտ բանակցային հաջորդական գործընթացներով մեր գիծը առաջ տանելն է, մեր ռազմավարական գործընկերների, հարեւանների հետ արդյունավետ գործակցությունն է եւ նրանց աջակցությունը: Այսօր մենք խոսում ենք ռազմական համակարգերի, ՀԱՊԿ-ի մասին, որ իրենք ինչու չեն գալիս մեզ աջակցելու, բայց  մենք ինքներս մեր սահմաններին խրամատ չենք փորել: Ոչ մեկը Միջին Ասիայից չի գալու մեզ համար խրամատ փորի»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք նպատակահարմար է գտնում ՀԱՊԿ-ի կազմում մնալը, Սեյրան Օհանյանը դրական պատասխան տվեց. «Ես գտնում եմ նպատակահարմար, որովհետեւ ՀԱՊԿ-ը աշխարհագրական, տարածաշրջանային, ռազմաքաղաքական այն կառույցն է, որը ձեւավորվել է հավաքական անվտանգության համար, եւ մենք գտնվում ենք այդ հավաքական անվտանգության տարածաշրջանում: Երկար տարիներ ՀՀ իշխանությունները, գոնե մինչեւ 2018-ը լուրջ աշխատանք են կատարել ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացման ուղղղությամբ: Օրինակ, այսօրվա իշխանություններն ի՞նչ են արել ՀԱՊԿ-ը զարգացնելու համար, միայն կողքից հրճվում են այն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ բացթողումների համար: Ընդհակառակը, ՀԱՊԿ-ին հարվածել են, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին ձերբակալել են, փորձել են գործ հարուցել:  Պետք է խելացի բանակցել, որ ՀԱՊԿ-ն էլ իր խնդիրները կատարի»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանցի պատգամավորը եւ քաղաքագետն ազդարարել է  Տավուշում «կոմանդոսների գործողության» հնարավորությունը
Ռասիմ Մուսաբեկովն ազդարարել է կոմանդոսների գործողության հնարավորությունը Տավուշում...
Ինչո՞ւ պետք է ՌԴ-ն պահի մեր սահմանները, մենք պետք է պահենք. Երբ ՀԱՊԿ-ը ստեղծվում էր, ես ասացի՝ մի մտեք. Ագո
Եթե քո սահմանը դու չես պահում, դու սուվերեն չես...
Ոչինչ էլ չեք պայմանավորվելու, պատերազմ է լինելու, պետք է պատրաստվել. Արկադի Կարապետյան (ԱԳՈ)
Իսկ ադրբեջանցին կանգնա՞ծ է իր լեգիտիմ ահմաններին...
Ինքը վախեցած է, գնում, տեղի բնակիչներին էլ պատերազմով վախեցնում է. Արկադի Կարապետյանը՝ Փաշինյանի մասին
Ադրբեջանն ընդհանրապես, պարզ չէ՝ որտեղ է ձեւավորվել, մանավանդ իրենք…
Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել...
ԱԺ նախագահ կոչվածը հիմքեր է տալիս Ադրբեջանին՝ Հայաստանի վրա հարձակվելու. Գառնիկ Դանիելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Գառնիկ Դանիելյանն արձագանքել է...
Ամենաշատ