News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Օսիայի իշխանությունները նախատեսում են էլեկտրոնային հերթ մտցնել ռուս-վրացական սահմանին, «Վերին Լարս» անցակետում, մարդատար ավտոմեքենաների համար եւ չեն բացառում արտակարգ դրության մասնակի ռեժիմ մտցնելը, «Соловьев Live»-ի եթերում ասել է տարածաշրջանի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։

«Հոսքը չափից ավելի մեծ է, նման հոսք ոչ ոք չէր սպասում։ Մենք օրենսդրական մակարդակով այնտեղ ոչինչ անել չենք կարող, հանրապետություն մուտքը փակել նույնպես չենք կարող։ Մենք փորձում ենք էլեկտրոնային հերթ սահմանել հենց թեթեւ մարդատար մեքենաների համար։ Բայց հարցը շատ բարդ է։ Հիմա իրավիճակը գնահատվում է, եւ ամենայն հավանականությամբ ես կընդունեմ արտակարգ դրության մասնակի ռեժիմ մտցնելու որոշում»,- ասել է նա, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։

Նա խոստացել է անցակետի կողքին ժամանակավոր տեղակայման կետ բացել, որովհետեւ հերթում տղամարդկանցից բացի նաեւ կանայք եւ երեխաներ կան։ Նրա խոսքով՝ այնտեղ արդեն հերթապահում են շտապօգնության բրիգադը եւ ԱԻՆ-ի աշխատակիցները, որոնք պատրաստ են անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել։

«Անցած օրը «Վերին Լարս» անցակետով սահմանը հատել է 12,5 հազար մարդ։ Նրանցից 10 հազարը՝ Ռուսաստանից»,- տեղեկացրել է նա։

Հյուսիսային Օսիայի ՆԳՆ-ում սեպտեմբերի 27-ին ավելի վաղ տեղեկացրել էին, որ թույլատրել են «Վերին Լարս» անցակետն անցնել ոտքով՝ ցանկացողների մեծ հոսքի պատճառով։ Առաջիկայում այնտեղ կկահավորվի զինկոմիսարիատի հավաքակետ։ Վրաստանի ՆԳՆ-ում հայտնել են, որ ռուսաստանցիների համար սահմանը փակելու պատճառներ չեն տեսնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինին պետք է երկնքից իջեցնել ցած. Զելենսկի
Ուկրաինայի զինված ուժերին առաջնագծում անհրաժեշտ են նաև ավելի մեծ հեռահարության զենքեր՝ հրթիռներ և հրետանի...
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Բացի այդ, արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները ողջունել են G7 երկրների կողմից Ուկրաինային լրացուցիչ օգնության հաստատումը...
G7 երկրներն Իրանին հետևանքներով են սպառնացել, եթե վերջինս բալիստիկ հրթիռներ փոխանցի Ռուսաստանին
G7 երկրները նաև կոչ են արել ԿԺԴՀ-ին անհապաղ դադարեցնել Փհենյանի ենթադրյալ զենքի մատակարարումները Մոսկվա...
Թրամփն ասել է, որ Ուկրաինայի գոյատևումը կարևոր է Միացյալ Նահանգների համար
ԱՄՆ նախագահի թեկնածուն եւս մեկ անգամ նշել է, որ եթե զբաղեցներ պետության ղեկավարի պաշտոնը, կարող էր կանխել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությունը...
Մեդվեդևը կարծում է, որ Արևմուտքը որոշել է լիկվիդացնել Զելենսկուն
Հավանական է, որ սա կարող է լինել առաջին ապացույցն այն մասին...
Վթարված ռուսական ռմբակոծիչի օդաչուներից մեկը մահացել է, մյուսին որոնում են
Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Օլեշչուկը հայտնել է, որ ռուսական ինքնաթիռը ոչնչացվել է...
Ամենաշատ