News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շվեդական Saab պաշտպանական ընկերությունը Հնդկաստանում Carl-Gustaf M4 սպառազինության համակարգի արտադրության գործարան կստեղծի, հայտնել է փոխնախագահ Գյորգեն Յոհանսոնը, փոխանցում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ գործարանն արտադրությունը կսկսի 2024-ին։ Յոհանսոնը հրաժարվել է մանրամասներ հայտնել ներդրումների մասին, որոնք ընկերությունը կարող է անել հաստատությունում:

Carl-Gustaf M4-ն անխոցելի հրացան է, որը պատվիրվել է Հնդկաստանի զինված ուժերի կողմից: Նոր ձեռնարկությունը հրացաններ, ինչպես նաեւ դրանց համար բաղադրիչներ կարտադրի, ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Այս տարվա սկզբին Saab-ը հայտարարել էր, որ կավելացնի իր կարողությունները՝ աճող պահանջարկը բավարարելու համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ