News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Այս պահի դրությամբ ունենք շուրջ 156 գերիներ, որոնք ներդրված իրավական ու քաղաքական ջանքերի շնորհիվ հայրենադարձվել են, բայց սրանով հանդերձ կան մեծաթիվ գերիներ, որ դեռեւս պահվում են Ադրբեջանում: Այս մասին յսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Պատերազմի 2-րդ տարելից. միջազգային իրավունքի ի՞նչ գործիքակազմ է ներդրվել, ի՞նչ է հնարավոր անել» թեմայով քննարկման ժամանակ նշեց Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

«Իհարկե, չափազանց կարեւոր խնդիր է, որ ունենք շուրջ 8 տասնյակ գերիներ, որոնք առայսօր պաշտոնապես չեն ընդունվում  Ադրբեջանի իշխանությունների կողմից եւ այս ընթացում ենթարկվել են բռնի անհետացման: Պաշտոնապես Ադրբեջանում պահվող գերիների թիվը մինչեւ սեպտեմբերի 13-ին պատերազմի վերսկսումը, կազմում էր 33-ը, իսկ հետպատերազմյան շրջանում մենք ունենք շուրջ 20 նոր գերեվարման դեպքեր: Դրանց ճնշող մեծամասնությունը արդեն իսկ պաշտոնականացվել է, բայց առաջիկայում եւս պատասխաններ են ակնկալվում ՄԻԵԴ-ի միջոցով եւ ավելի հստակ կկարողանանք հաստատել; վերջին միջադեպերով գերիներին»,-ասաց նա:

Սիրանուշ Սահակյանը նշեց, որ իրենք գործում են անհատական գանգատների հիման վրա՝ ներկայացնելով ռազմագերիներին եւ նրանց ընտանիքներին. «Նաեւ այս ջանքերը լրացվում են այլ փաստաբանների կողմից: Միաժամանակ կա միջպետական գործընթաց հենց ՄԻԵԴ-ում, որի առարկան ներառում է նաեւ գերիների հիմնախնդիրը, նրանց նկատմամբ վերաբերմունքը, նաեւ հայրենադարձումը: Գերիների հարցն անուղղակիորեն արծարծվում է նաեւ Արդարադատության միջազգային դատարանում՝ ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման կոնվենցիայի համատեքստում: Այս տեսանկյունից կարծում եմ՝ իրավական ջանքերը բավականին ինտենսիվ են եղել, որոշակի առումով նաեւ աննախադեպ, որովհետեւ Հայաստանը նախկինում զերծ է մնացել որեւէ պետության դեմ մարդու իրավունքների խնդիրներով միջպետական գործեր ներկայացնելուց: Պետությունն ռաջին անգամ է, որ իր դեմքով այդքան ակտիվ է գործում միջազգային իրավական ատյաններում»«,-ասաց նա:

Սիրանուշ Սահակյանի խոսքով, թերեւս միակ բացը, որ կարելի է լրացնել իրավական գործընթացում, պատանդառության արգելման կոնվենցիայի շրջանակներում գործընթաց նախաձեռնելն է ՄԱԿ-ի արդարադատության դատարանում, քանի որ գործընթացները ցույց տվեցին, որ գերիները դադարել են զուտ գերի լինելուց, եւ նրանք որպես պատանդներ պահվում են, եւ օգտագործվում են որպես միջոց ՀՀ իշխանությունների նկատմամբ ճնշումն ուժեղացնելու նպատակով:

«Նրանց հայրենադարձումը ուղղակի կապի մեջ է դրված քաղաքական բնույթ ունեցող հարցերի լուծումից: Դրա համար կան բավարար փաստեր պնդելու, որ նրանք պատանդներ են:

Իրավական գործընթացները պետք է համադրել քաղաքական ու դիվանագիտական աշխատանքի հետ: Այստեղ մեծ նշանակություն պետք է ունենան պաշտոնական, դիվանագիտական ջանքերը, բայց նաեւ մարդու իրավունքների կառույցների կողմից իրականացվող գործունեությունը երբ միջազգային կառույցները, պետությունները կզգան նաեւ գործելու անհրաժեշտության առնչությամբ հասարակական ճնշումը թե Հայաստանի ներքին լսարանից, թե միջազգայնորեն»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան 2020-ի Ադրբեջանի ագրեսիան անվանել է «հնարավորություն» խաղաղության և կայունության համար
Նրա խոսքով, կողմերը պայմանավորվել են խորացնել Թուրքիայի հաջող համագործակցությունը Ադրբեջանի և...
Երևանի և Բաքվի միջև միմյանց դեմ միջազգային դատական ​​հայցերը հետ կանչելու համաձայնություն չկա. Միրզոյան
Քննարկվում են տարբեր տարբերակներ...
Դպրոցներ կային՝ մեզ ագրեսիվ դիմավորեցին, մի տեղ ասացին՝ կարող ա դուք մուսուլման եք. զոհվածի հայր
Մենք 7 հոգանոց տարբեր խմբեր էինք կազմել, որպեսզի այցելենք դպրոցներ, սակայն…
Այս պահի դրությամբ 23 մարդ դեռեւս պահվում է անազատության մեջ Բաքվում. Արարատ Միրզոյան
2023 թվականի հենց առաջին օրից մենք արդեն ունենինք շատ կոնկրետ իրավիճակ՝...
«Փաշինյանը 2018–ին խոստացել էր վերադարձնել տարածքները».Ալիև
«Բայց, ցավոք, 2019-ին Հայաստանի նոր ղեկավարությունը բացարձակապես անընդունելի առաջարկներ արեց»․․․
Զոհված զինծառայողների ընտանիքները փոխնակ մոր ծառայությունից կարող են օգտվել նաև 2-րդ անգամ, եթե ընտանիքում կա 2 զոհված
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում ընդլայնեց զոհված...
Ամենաշատ