News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերին նոր նախագահի ընտրության համար սեպտեմբերի 29-ին նիստ կգումարի, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով պետական լրատվամիջոցներին։

Նախագահ Միշել Աունի վեցամյա լիազորությունների ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 31-ին, եւ քաղաքական գործիչներն անհանգստություն են հայտնում նրա հաջորդի բացակայության պատճառով՝ նախազգուշացնելով էլ ավելի մեծ ինստիտուցիոնալ փակուղու մասին, նկատի ունենալով այն, որ Լիբանանը մայիսից նաեւ լիարժեք գործող կառավարություն չունի։

Խորհրդարանի նիստը տեղի կունենա հինգշաբթի, ժամը 11.00-ին։ Առաջին փուլում, որից հետո բավական է պարզ մեծամասնությունը, հաղթանակի համար թեկնածուի համար կպահանջվի օրենսդիրների ձայների երկու երրորդն օրենսդիր մարմնում, որը բաղկացած է 128 անդամից։

Աունը իշխանության է եկել 29-ամսյա նախագահական վակուումից հետո, երբ խորհրդարանը չկարողացավ պայմանավորվել նախագահի ընտրության մասին։

Աունի ժամկետը սահմանափակված է՝ միայն մեկ շրջան, եւ հիմնական քաղաքական կուսակցությունները չեն հայտարարել նրա հաջորդի մասին որեւէ համաձայնության վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ