News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 02
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի բաժնետոմսերի եւ պարտատոմսերի շուկաներն առնվազն 500 միլիարդ դոլար են կորցրել այն բանից հետո, երբ Լիզ Թրասը ստանձնել է վարչապետի պաշտոնը, եւ ներդրողների վստահությունը խարխլվել է բյուջեի ցնցումային կրճատումների պատճառով, հաղորդում է Bloomberg-ը:

Ստանձնելով ղեկը այն ժամանակ, երբ Մեծ Բրիտանիայի տնտեսությունն արդեն պայքարում էր ռեցեսիայի ուրվականի դեմ, Թրասի կառավարության նոր հարկաբյուջետային քաղաքականությունը մտավախություն է առաջացրել, որ գնաճը եւ փոխառությունները կաճեն տոկոսադրույքների արագ աճի ժամանակ: Սա հրահրել է ակտիվների այնքան կտրուկ վաճառք, որ ֆունտն ընկել է մինչեւ պատմական նվազագույնը եւ դրդել է, որ Անգլիայի Բանկն արտակարգ միջոցառումներ քննարկի:

«Մեծ Բրիտանիայի հանդեպ վստահությունը խաթարվել է տնտեսական հեռանկարների եւ Թրասի վարչակազմի կողմից ձեռնարկվող բազմաթիվ մտահոգությունների ֆոնին»,- ասել է , Hargreaves Lansdown-ի ավագ վերլուծաբան Սյուզան Սթրիթերը: «Միայն ծախսերի կրճատման քաղաքականության մեջ շրջադարձը, հավանաբար, զգալիորեն կվերականգնի լավատեսությունը, սակայն վարչակազմը համառում է»:

FTSE 350 ինդեքսը, որը ներառում է դեպի արտահանումը կողմնորոշված FTSE 100 եւ ներքին կողմնորոշում ունեցող FTSE 250 բաժնետոմսեր, կորցրել է ավելի քան 300 միլիարդ դոլար շուկայական կապիտալիզացիա այն բանից հետո, երբ Թրասը սեպտեմբերի 5-ին հաստատվել է Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում: Այս ընթացքում, ըստ Bloomberg-ի տվյալների, Մեծ Բրիտանիայի պետական պարտատոմսերի ինդեքսը կորցրել է ավելի քան 160 միլիարդ ֆունտ (173 միլիարդ դոլար) շուկայական արժեք: 10-ամյա պետական պարտատոմսերի տոկոսադրույքն աճել է ավելի քան մեկ տոկոսային կետով եւ 2010 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել 4 տոկոսը։

Ֆունտով արտահայտված ներդրումային կարգի պարտատոմսերը միաժամանակ կորցրել են 29 մլրդ դոլար՝ արժեթղթերին հետեւող Bloomberg-ի ինդեքսի շուկայական արժեքը նվազել է մինչեւ 2016 թվականի մարտից ամենացածր մակարդակը: Բրիտանական ընկերություններին բաժին է ընկնում ավելի քան 90 տոկոսը, իսկ շուկայական արժեքը նվազել է 1,4 մլրդ դոլարով:

Ինչ վերաբերում է բաժնետոմսերին, ապա այդ քայլը սպառնալիքի տակ է դրել FTSE 100-ի այս տարի գերազանցող արդյունքները, ինչին նպաստել են խոշոր արտահանողները: 2022 թվականին ինդեքսը նվազել է մոտ 5 տոկոսով՝ համեմատած Stoxx 600 ինդեքսի մոտ 20 տոկոսով տեղական արժույթով արտահայտված անկման հետ, սակայն տարբերությունը սեպտեմբերին կրճատվել է։

«Մեծ Բրիտանիան այն ապահով զույգ ձեռքերը չէ, որին սովոր են ներդրողները, այժմ նա ավելի շատ նման է Վայրի Արեւմուտքին»,- ասում է AJ Bell-ի ֆինանսական վերլուծաբան Դենի Հյուսոնը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ