News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայկական հասարակությունը շոկի մեջ կընկնի, եթե իմանա, թե ինչ առաջարկներ է արել Իրանը 44-օրյա պատերազմի ժամանակ, որոնցից հրաժարվել է Փաշինյանը։ Այդ առաջարկներն ընդունելը կարող էր փոխել պատերազմի էությունն ու արդյունքները։ Հարց է ծագում. ինչո՞ւ է հրաժարվել։ Այս մասին սեպտեմբերի 27-ի քննարկման ժամանակ ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Երկու տարի առաջ սկսված պատերազմը, նրա գնահատմամբ, դեռ չի ավարտվել։

Արցախը նա անվանել է կարեւորագույն աշխարհաքաղաքական հաբ։ Այստեղի գործընթացներից են կախված աշխարհաքաղաքական փոփոխություններն Արեւելքից մինչեւ Արեւմուտք, այդ թվում՝ հաղորդակցությունների մասով։

Դանիելյանը նշել է, որ 2020թ. պատերազմի կողմ էին, ուղղված նաեւ Իրանի դեմ, Թուրքիան, Իսրայելը, Բրիտանիան՝ հիշեցնելով, որ Բոլթոնը դեռեւս 2018թ. Հայաստան կատարած այցի ժամանակ դրել էր իրանական սահմանը փակելու հարցը։

Փորձագետը պատահական չի համարել այն, որ Իրանի իշխանություններն այսօրվա գործողությունները Հայաստանի դեմ ընկալում են որպես պատերազմ ԻԻՀ-ի դեմ։

«Բոլթոնը 2018թ. Հայաստան կատարած այցի ժամանակ հայերին կոչ էր արել ազատվել կարծրատիպերից եւ տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ը հետաքրքրվում է Թուրքիայի հանդեպ Հայաստանի եւ հայերի վերաբերմունքով։ Այսինքն՝ դա նրանց համար կարեւոր է։ Բոլթոնը նշել էր գինը, որը պետք է վճարեր ներկայիս իշխող վարչակարգը՝ Հայաստանում իշխանության գալուն աջակցելու համար։ Դա էր իշխանափոխության պայմանը 2018թ.»,- ավելացրել է նա։

Այսօր աշխարհի բոլոր երկրները գոյության պայքար են մղում։ Այդ պայքաը վարում է նաեւ Ադրբեջանը, որին, քաղաքագետի պնդմամբ, սպառնում է լուրջ վտանգ Իրանի եւ պոտենցիալ առումով՝ Ռուսաստանի կողմից։

«Ադրբեջանը ստեղծել է իրական սպառնալիքներ Իրանի մասնատման համար, իսկ պետությունը, որը կանգնած է այդպիսի սպառնալիքի առջեւ, պատրաստ է ամեն բանի։

Երրորդ ուժերը կարող են պատերազմ սանձազերծել Իրանի եւ Ադրբեջանի միջեւ՝ հակառակ այդ երկու երկրների իշխանությունների ցանկության։ Նպատակը կարող է դառնալ ագրեսիայի մեղադրանքն Իրանի հասցեին, որպեսզի հարված հասցվի տարբեր տեխնոլոգիաների օգնությամբ։ Իրանն, իր հերթին, ունի ազդեցության լծակներ Մերձավոր Արեւելքի գործընթացների վրա։

Բացի այդ, Ադրբեջանը տարածում է թյուրքական գաղափարախոսությունը նաեւ Ռուսաստանի տարածքում, որն այդ սպառնալիքները հասկանում է։

Սպառնալիքի տակ է նաեւ ծավալապաշտական քաղաքականություն վարող Թուրքիան։ Նրա գլխավոր սպառնալիքը քրդերն են։ Տնտեսական ճգնաժամի հետեւանքով կարող է սպառնալիքի առջեւ կանգնել նաեւ ԱՄՆ-ը»,- ընդգծել է Դանիելյանը։

Փորձագետը նշել է, որ պատերազմը ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ վարվում է ոչ միայն Ուկրաինայում, այլեւ մեր տարածաշրջանում՝ Ռուսաստանի վարքագիծն անվանելով հասկանալի՝ սեփական շահերից ելնելով։

«2020թ. Ռուսաստանը պատրաստվում էր պատերազմի Ուկրաինայի դեմ, եւ նրան պետք էր պատրաստվել, այդ թվում Թուրքիայի հետ հարաբերությունների գծով»,- ասել է նա։

Եթե այստեղ պատերազմ սկսվի՝ տարածաշրջանային որեւէ տերության մասնակցությամբ, ապա դրան կմիանան նաեւ այլ երկրներ։ «Պատերազմն այստեղ շատ ավելի արյունահեղ կլինի, քան Ուկրաինայում։ Ուստի անգամ Փաշինյանի հնչեցրած 29,8 հազար քառակուսի կիլոմետր թվերը՝ որպես Հայաստանի տարածք, կարող են կասկածի տակ դրվել։

Ինչեւէ, Հայաստանը չպետք է ստորագրի որեւէ փաստաթղթի տակ, ինչպես արել է Ադրբեջանը 30 տարի։ Հայաստանը պետք է համբերի ընդամենը մի քանի ամիս»,- ամփոփել է Դանիելյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ