News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ուկրաինայից ժամանած փախստականներն օգնել են Գերմանիայի բնակչությանը հասցնել իր ամենաբարձր մակարդակին, քանի որ ավելի քան 84 միլիոն մարդ այժմ ապրում է Եվրամիության ամենախիտ բնակեցված երկրում: Այս մասին հայտնում է Դաշնային վիճակագրական ծառայությունը։

Գերմանիայում աշխարհում ծնելիության ամենացածր ցուցանիշներից մեկն է եւ որոշ ցուցանիշներով՝ ամենատարեց բնակչությունը, սակայն երկրի հարստությունը, աշխատուժի պահանջարկը եւ համեմատաբար բաց ներգաղթի քաղաքականությունը նրան գրավիչ թիրախ են դարձրել միգրանտների համար նույնիսկ նախքան ԵՄ-ի կողմից ուկրաինացիների համար իր դռները բացելը, փոխանցում է Reuters-ը։

Դաշնային վիճակագրական ծառայությունը հայտնել է, որ 2022 թ. առաջին կիսամյակում բնակչությունն ավելացել է 1 տոկոսով կամ 843 000 մարդով։ Ամբողջ 2021 թվականին բնակչությունն աճել է ընդամենը 0.1 տոկոսով։ Նույն ժամանակահատվածում Ուկրաինայից Գերմանիա ներգաղթը 750.000 մարդ է կազմել:

1990-ին Գերմանիայի վերամիավորումից հետո համեմատելի մասշտաբով աճ է նկատվել ընդամենը երեք անգամ, ևեւ ամեն անգամ այն կապված է եղել փախստականների ալիքի հետ։

Գերմանիայի կին բնակչությունն աճել է 1.2 տոկոսով՝ զգալիորեն ավելի շատ, քան արական սեռի բնակչությունը, որն աճել է 0.8 տոկոսով, ինչն արտացոլում է այն փաստը, որ Ուկրաինայում պատերազմից հիմնականում կանայք եւ երեխաներ են փախել. մարտունակ ​​տարիքի տղամարդկանց արգելվում է լքել երկիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բունդեսվերը Ուկրաինայի ԶՈւ-ին կհանձնի 10 000 արկեր. գերմանացի գեներալ
Առաջիկա օրերին Գերմանիան Ուկրաինային կտա 10 հազար հրետանային արկեր...
ԱՄՆ-ն և Թուրքիան բանակցություններ են վարում Ուկրաինայի համար պայթուցիկ նյութերի գնումներն ավելացնելու շուրջ. Bloomberg
Հայտարարության մեջ, որը կարևորում է Տեխասի և թուրքական արդյունաբերության մեջ ներդրումները...
Մակրոնի հայտարարությունն Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին զայրացրել է ամերիկացի պաշտոնյաներին. Bloomberg
Մակրոնի խոսքերը կարող էին հակառակ ազդեցություն ունենալ...
Ֆրանսիան շուտով Ուկրաինային 78 «Caesar» հաուբից կմատակարարի. Լըկորնյու
Նախարարը նշել է, որ Ֆրանսիան միաժամանակ մտադիր է այս տարի 155 մմ տրամաչափի զինատեսակների համար 80 հազար արկ մատակարարել․․․
Զելենսկին Դանիլովին ազատել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնից
Այս պաշտոնում է նշանակվել Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ալեքսանդր Լիտվինենկոն...
Սպիտակ տունը մեղադրել է Ներկայացուցիչների պալատի խոսնակին Կիեւին ռազմական օգնություն չտրամադրելու ցանկության մեջ
Մայք Ջոնսոնը չի ցանկանում ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային...
Ամենաշատ