News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


18-ամյա Շանթ Նավոյանը զոհվել է 2020-ի հոկտեմբերի 10-ին, առաջին հայտարարված հրադադարից րոպեներ անց:

Նրա մայրը՝ Էլեն Նավոյանը NEWS.am-ի հետ զրույցում պատնեց, որ ժամը 12-ին, երբ հրադադարը հայտարարվել էր, 20 րոպե չանցած առաջին խախտումներից զոհվել է իրենց ամբողջ դասակը:  «Շանթը վիրավոր է եղել, շուրջ 1,5 ժամ ողջ է եղել, ամենամոտ հոսպիտալն Իշխանաձորն է եղել, որն իրենց տեղակայման վայրից 100 կմ հեռու է: Մինչեւ հասցրել են, արդեն հոսպիտալում մահացել է: ԱԹՍ-ն է հարվածել իրենց զինամթերքին, բեկորային վնասվածքներ են ստացել»,-ասաց մայր՝ը հավելելով, որ առաջին իսկ օրից մինչեւ հոկտեմբերի 9-ը որդին իրենց հետ շատ կաճ, բայց կապի է դուրս եկել:

«Սեպտեմբերի 27-ին իրենից լուր չունեինք, ընկերուհուն էր գրել, որ չպատասխանես, ամեն ինչ նորմալ է, մերոնց ասա՝ նորմալ եմ, հենց հարմար լինի կզանգեմ: Դրանից հետո մինչեւ հոկտեմբերի 9-ը գրեթե ամեն օր զանգել է շատ կարճ: Պարզապես ասել է, որ լավ է: Ու մենք չէինք հասկանում որտեղ է, որովհետեւ զարմանում էինք, որ ձայն չկա հեռախոսում: Իրականում այն ամենի մասին, որ մենք հետո իմացանք Շանթի նոթատետրից, ինքը չի խոսել զանգերի ընթացքում:

Այդ բոլոր օրերին նա մասնակցել է ռազմական գործողություններին, առանց քուն, առանց դադար, օրեր շարունակ սոված: Հիմա տեսնում եք՝ Շանթի մոտ նուռ է դրված: Նա նոթատետրում գրառում ունի, որ քանի օր ոչինչ չընդունած ստամոքսով են եղել եւ նռնենին այդ քանի օրն իրենց պահել է, որով իրենք սնվել են: Գրել է, որ իրենց ուղղությամբ առաջին արկն իր վրա է վերցրել նռնենին»,-պատմում է մայրը:

Նա նաեւ վերարտադրեց Շանթի գրառումն այդ մասին. «Ինձ գցեցի գետնին, եւ կանչեցի ընկերներիս, 4-ն էլ լավ էին: Ամեն ինչ նույնն էր, միայն նռնենին չկար: Կարծես ընկեր էի կորցրել: Գնացի ու դեմքս սկսեցի մաքրել քաղցր կարմիրից»: Ինքն ավելի պատկերավոր է նկարագրել այդ ամենը:

Այդտեղից պարզ դարձավ, որ իրականում սնունդ չեն ունեցել առաջին օրերին եւ նուռն է իրենց պահել: Հասկացանք, որ շատ ժամանակ մենակ են եղել: Կա գրառում. «Ուտում էինք հացի վերջին կտորները եւ հայհոյում սպայական անձնակազմին»: Այն, որ 4 շարասյուն տանկ են խփել, դա էլ կա գրառումներում:

Առաջին երրորդ օրը ոտքից վիրավորում է ստացել, բայց չի էլ ասել մեզ դրա մասին: Գրել է՝ Աստված հետս էր, մի փոքր քերծվածք ստացա ձախ ծնկիցս վերեւ:

18 տարեկան էր, Ֆրանսիական համալսարանի ուսանող, մեկ կիսամյակ հասցրել էր սովորել: Իր երազանքը ռեժիսոր լինելն էր եւ ֆիլմ նկարելը: Հետո վերջին տարիներին մտածեց, որ Հայաստանի համար մի քիչ ակտուալ մասնագիտություն չէ եւ որոշեց ուսանել մարկետինգի ֆակուլտետում: Բայց կինո նկարելու միտքը երբեք չէր թողել»,-ասաց Էլեն Նավոյանը:

Մայրը չբացառեց, որ իր գրառումների հիման վրա ֆիլմ նկարվի: «Այնքան պատկերավոր են իր գրառումները: Երբ Ավանի թեմից Տեր Հարությունը որոշ բաներ ընթերցեցինք, ինքն ասաց՝ Շանթը  նկարել է իր կինոն, ինքը գրել է սցենարներ, որոնք արդեն ֆիլմ են»:

Պատերազմը չի ավարտվել, շարունակվում է եւ իրականում շատ ծանր է դա գիտակցելը եւ ընդհանրապես հասկանալ, որ մենք շարունակում ենք դրա մեջ լինել: Եռաբլուրը մեծանում է, մենք շարունակում ենք սերունդ կորցնել: Ես անգամ չեմ կարողանում ընկալել ու հասկանալ, թե ինչ է արվում, որպեսզի այս իրավիճակից դուրս գալ: Մենք այսօր րկիր, հայրենիք կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած: Մենք հասել ենք մի կետի, որ գիտես՝ ունես անելիքներ, բայց չգիտես՝ անես, թե չանես: Պետք է արթնանալ ու փորձել արթուն գործողություններ անել»,-ասաց նա:

Նշենք, որ Գյումրիում ներկայացվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, 20-ամյա Շանթ Նավոյանի «Խոսողը՝ չգիտի, իմացողը չի խոսում» գիրքը։ Ամենաշատ գրառումները Շանթը կատարել է ծառայության ընթացքում։ 2019 թվականին է զորակոչվել բանակ, ծառայում էր Կապանում:

Մայրը պատմել է, որ զինվորական նոթատետրում արված Շանթի գրառումները իր զոհվելուց հետո են տվել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ