News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է Թուրքիայի աճող մեկուսացման մասին եւ կոչ է արել «հիմնական երկխոսության ուղու» վրա  վերադառնալ:

«Մյուս կողմը կարող է միապաղաղ շարունակել իր ստերն ու սպառնալիքները, բայց այն մենակ է այս խաղում… Նրանք միայն Հունաստանի դեմ չեն գնում, նրանց դեմ է ամբողջ Եվրոպան եւ ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցները, որոնց դեմ պետք է պայքարել»,- ասել է Միցոտակիսը: Անկարայից լարվածության վերջին սրացումից հետո Աթենքում կառավարության նիստ է տեղի է ունեցել, փոխանցում է Kathimerini-ն։

«Հրահրող հռետորաբանության փոխարեն նրանք վերջապես պետք է ընտրեն խաղաղ գործողությունները եւ վերադառնալ էական երկխոսության ուղուն»,- ասել է նա՝ հավելելով, որ Հունաստանը «մնում է հանգիստ եւ վստահ իր հստակ դիրքորոշումներում՝ միջազգային իրավունքի ուժով, զինված ուժերը զգոնության վճակում եւ դաշնակիցների աջակցությամբ»: «դաշնակիցներ»։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ «ահաբեկիչները պաշտպանված են եվրոպական գրեթե բոլոր երկրներում, հատկապես՝ հունական Լավրիո ճամբարում»։

Էրդողանը, հավանաբար նկատի ունենալով Հունաստանի հյուսիս-արեւելյան Ալեքսանդրապոլիս նավահանգստում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ավելացումը, իր վրդովմունքն էր հայտնել «նրանց նկատմամբ, ովքեր սադրում է Հունաստանին»՝ հայտարարելով, որ «Արեւմտյան Թրակիայում կուտակված զենքերը մեզ համար ոչինչ չեն նշանակում»:

«Ի՞նչ եք կարծում, Ամերիկայի եւ Եվրոպայի աջակցությունը ձեզ կփրկի՞։ Դա ձեզ չի փրկի»,- Էրդողանի խոսքերը մեջբերել է թուրքական Sozcu օրաթերթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ