News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ  «Ծովասար» ջրաղբյուրում ջրաքանակի կտրուկ նվազմամբ պայմանավորված,  ս.թ սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 27-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքի՝   Սասունցիների, Խնձորուտի 1, 6, 7, 8 փողոցների և նրբանցքների, Երևանյան խճուղու 152-260 զույգ և 225-261 կենտ համարների,  Բազում թաղամասի՝ Համբարձումյան, Սուխումի, Գրիբոյեդովի, Չերկասի, Ռուսթավի փողոցների, Բուլղարական 1, 2 ավանների, Ուսանողական 5, Շինարարների 7-21 կենտ, 27/1, 27/2 շենքերի և Շահումյան գյուղի ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումներով:   

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Տպել
Ամենաշատ