News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում ավելի շատ ատոմակայանների գործարկումը կօգնի մեղմել ձմեռային էլեկտրամատակարարման հետ կապված Եվրոպայի անհանգստությունը, քանի որ ավելի շատ հեղուկ բնական գազ (ՀԲԳ) կհայտնվի համաշխարհային շուկայում:

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան օգոստոսին ասել էր, որ երկիրը կվերագործարկի մի քանի կանգնած ատոմակայաններ եւ կդիտարկի հաջորդ սերնդի ռեակտորների ստեղծման հնարավորությունը, ինչը Ֆուկուսիմայի վթարից մեկ տասնամյակ անց հիմք կդնի միջուկային էներգետիկայի քաղաքականության լուրջ փոփոխության համար:

«Ես ուրախ եմ տեսնել, որ Ճապոնիան շարժվում է դեպի ատոմակայանների վերագործարկում»,- Տոկիոյում Միջազգային էներգետիկ համաժողովի ժամանակ ասել է ՄԷԳ-ի ղեկավար Ֆաթիհ Բիրոլը։

Նրա խոսքով՝ ինքը քննարկել է «կանաչ վերափոխման» ճապոնական նախաձեռնությունները, հատկապես միջուկային էներգիայի օգտագործումը:

Անցյալ տարի Բիրոլն ընդգծել էր, թե շատ կարեւոր է, որ աշխարհի խոշորագույն ՀԲԳ ներկրողներից մեկը՝ Ճապոնիան, վերադառնա միջուկային աղբյուրներին՝ հանուն ռեսուրսներով աղքատ երկրի էներգետիկ անվտանգության, կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի եւ տեղական արդյունաբերության մրցունակության բարձրացման:

«Ատոմակայանների վերագործարկումը լավ նորություն է Ճապոնիայի համար, բայց նաեւ մեծ օգնություն ձմռանը Եվրոպայի համար»,- ասել է նա։ «Եթե Ճապոնիան վերագործարկի (ավելի շատ) ատոմակայաններ, Ճապոնիան ավելի քիչ ՀԲԳ կներմուծի եւ ավելի շատ ՀԲԳ կհայտնվի շուկայում, ինչը կօգնի Եվրոպային գոյատեւել առաջիկա մի քանի ամիսների ընթացքում»,- ասել է նա:

Կիսիդան նաեւ հայտարարել է, որ մեկ միջուկային ռեակտորի վերագործարկումը տարեկան 1 մլն տոննա ՀԲԳ կթողարկի համաշխարհային շուկայի համար։

Ճապոնիայումի 5546 մեգավատ հզորությամբ 6 գործող ռեակտոր կա։ Մի քանիսն էլ դեռ անցնում են Ֆուկուսիմայի աղետից հետո ներդրված անվտանգության չափանիշներով վերալիցենզավորման գործընթացով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Ամենաշատ