News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Բունդեսթագի փոխխոսնակ Վոլֆգանգ Կուբիկիի հայտարարությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Էրդողանի մասին , հաղորդում է Anadolu-ն։

«Մենք խստորեն դատապարտում ենք Բունդեսթագի փոխխոսնակ Վոլֆգանգ Կուբիկիի վիրավորական արտահայտությունները Թուրքիայի պետության ղեկավարի հասցեին»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանջու Բիլգիչը։

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Կուբիկին վիրավորել է Էրդողանին, սակայն չեն նշում, թե կոնկրետ ինչպես, սակայն ուկրաինական NV.ua լրատվամիջոցը գրում է, որ Կուբիկին Էրդողանին «կոյուղու առնետ» է անվանել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ