News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, հերթական անգամ մերժեց Գերասիմ Վարդանյանին կալանքի տակ պահելու վերաբերյալ դատավոր Կարեն Ֆարխոյանի կողմից կայացված որոշման դեմ բերված իմ վերաքննիչ բողոքը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Փաստաբան Բենիկ Գալստյան:

Նա նաեւ նշել է. «Հետաքրքիր զուգադիպությամբ Գերասին կալանքի տակ պահելու երկու որոշումների դեմ վերաքննիչ բողոքները երկու դեպքում էլ մակագրվել են դատավոր Արսեն Նիկողոսյանին։

Պետք է փաստել, որ դատավոր Նիկողոսյանը չափազանց գրագետ իրավաբան է, ինչը չես ասի շատ դատավորների մասին։

Սակայն այդ հանգամանքն էլ ավելի է ծանրացնում դատավոր Նիկողոսյանի դրությունը. նա որպես իրավաբան պարզապես չէր կարող չհասկանալ, որ Գերասին կալանքի տակ պահելու հիմքերը պարզապես մտացածին են, ուղղակի չէր կարող չընկալել Գերասին կալանքի տակ պահելու իրական նպատակը, որը մեղմ ասած քրեական դատավարության և առհասարակ իրավաբանության հետ որևէ առնչություն չունի։

Ամեն դեպքում բոլորի համար ամեն ինչ պարզ է. Գերասը կալանքի տակ է, որովհետև օրվա իշխանությունները մեղմ ասած «չեն սիրում» նրան, իսկ չեն սիրում մի պարզ պատճառով՝ Գերասը չի ընդունել այն թեզը, որ Հայաստանը վերջնականապես պարտված է, իսկ Արցախի հարցը փակված է,  պայքարել է այդ թեզը շրջանառության մեջ դնողների և այն տարածողների դեմ։

Իսկ Գերասի նման տղերքի պայքարը բանտով կասեցնել հնարավոր չէ»։

Նշենք, որ նա մեղադրվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի իրադարձություններով հարուցված քրեական գործով։ Սակայն դատարանը որոշել էր նրան կալանավորել այս տարվա մայիսի 12-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Տեղյակ չեմ, տեղեկացել եմ մամուլից». Ավանեսյանը՝ նախարարությունում եւ «Ուիգմորում» խուզարկությունների մասին
Հարցին՝ ինքը հարցաքննվե՞լ է, թե ոչ, նախարարը շեշտեց․ «Որևէ գործի շրջանակներում վերջերս չեմ հարցաքննվել…
Պարզվել է՝ Լոռու մարզում ջրատարի վթարի պատճառը քարաթափումն էր, խողովակաշարի վրա առաջացել է 50 սմ-ոց ճեղք
Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը...
ՔՊ–ական պատգամավորի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակցին ճանապարհին դաժան ծեծի են ենթարկել. փաստաբան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ...
Կոպենհագենում այրվել է Բերսեն բորսայի պատմական շենքը
Կոպենհագենի կենտրոնում մի մեծ տարածք շրջափակվել է
Քննչական կոմիտեն խուզարկում է «Ուիգմոր» ԲԿ-ն
Խուզարկություններն արվում են ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ` պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված․․․
Մենք բնականոն աշխատում ենք. ՔԿ-ի, ասածին ավելացնելու բան չունենք.ԱՆ խոսնակը՝ նախարարությունում խուզարկությունների մասին
Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոնում...
Ամենաշատ