News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 05
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Շվեդիայի սեյսմիկ կենտրոնը հզոր ստորջրյա պայթյուններ է գրանցել «Հյուսիսային հոսք»-ից գազի արտահոսքի շրջանում։ Այս մասին երեքշաբթի՝ սեպտեմբերի 27-ին, հայտնել են տեղական հրատարակությունները։

Շվեդիայի ծովային վարչությունը Դանիայի բացառիկ տնտեսական գոտիներում (ԲՏԳ) եւ իր մոտ երկու արտահոսք է գրանցել «Հյուսիսային հոսք» գազատարից, ինչի կապակցությամբ գործակալությունը նույնիսկ նախազգուշացում է տվել ջրային տրանսպորտի համար՝ նշելով, որ երկրի իշխանությունները հետեւում են, որ «որեւէ նավ դեպքի վայրին շատ մոտ չանցնի»,- հայտնում է MK-ն։

Նախօրեին հաղորդվել էր, որ դանիական ԲՏԳ-ում Բորնհոլմ կղզու ափերի մոտ «Հյուսիսային հոսք 2» գազատարում ճնշման անկում է տեղի ունեցել։ Դանիայի ծովային իշխանությունները հայտնել են այս կղզու մոտ գազի արտահոսքի մասին: Ափամերձ ծառայություններն անվտանգության գոտի են ստեղծել դեպքի վայրից 5 ծովային մղոն շառավղով։

Գերմանական Der Tagesspiegel հրատարակությունը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարում եւ «Հյուսիսային հոսք» գազատարի երկու ճյուղերում ճնշման անկումը տեղի է ունեցել դիվերսիայի հետեւանքով։ Կառավարության գնահատականին ծանոթ Der Tagesspiegel-ի աղբյուրն ասել է, որ Գերմանիայի իշխանությունները չեն կարող «պատկերացնել մի սցենար, որը նպատակաուղղված դիվերսիա չէ», եւ որ «ամեն ինչ խոսում է պատահականության դեմ»։ Ենթադրյալ դիվերսիան կարող էր իրականացվել հատուկ ջոկատայինների օգնությամբ, օրինակ՝ սուզանավով կամ հատուկ պատրաստված ջրասուզակներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ