News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Անցած երկուշաբթի՝ սեպտեմբերի 19-ին, տեղական ժամանակով ժամը 11:05-ին, 7,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին:

Հինգ րոպե անց եւ 2400 կիլոմետր հեռավորությամբ Կալիֆոռնիայի «Մահվան հովիտ» ազգային պարկի աշխատակիցը տարօրինակ բան է նկատել, գրում է Science Alert-ը։

Տեխնիկ-կենսաբան Ամբրե Շոդուենը նայել է ներքեւ՝ հանրահայտ կրաքարե քարանձավին, որը հայտնի է որպես «Սատանայի փոս», երբ անապատի ջրատար շերտի սովորական հանգիստ մուտքը սկսել է փոթորկվել եւ բլթբլթալ:

Երեւույթը, երբ երկրաշարժը փոթորկում է լիճը կամ մասամբ փակված ջրավազանը, կոչվում է սեյշ։ Բայց երբ դա տեղի է ունենում չորային տարածքում, ինչպիսին է «Մահվան հովիտը», խոսակցական լեզվով անվանում են «անապատային ցունամի»:

Թեեւ այս ալիքներն այնքան հսկայական չեն, որքան օվկիանոսում ցունամին, դրանք շատ ավելի մեծ են, քան սովորաբար դիտարկվում են այս մասամբ լցված քարանձավում:

««Սատանայի փոսը» պատուհան է դեպի այս հսկայական ջրատար հորիզոնը եւ սեյսմիկ ակտիվության անսովոր ցուցանիշ ամբողջ աշխարհում»,- ասվում է ազգային պարկի կայքում:

Ճապոնիայում, Ինդոնեզիայում եւ Չիլիում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժերի պատճառով «Սատանայի փոսում» ջուրը «բլթբլթում է ինչպես լոգարանում»։

Երկրաշարժերի հետեւանքով առաջացած այս ալիքները նախկինում ունեցել են մինչեւ 2 մետր բարձրություն, եւ նման էքստրեմալ իրավիճակներում ջուրը կարող է ջրիմուռներ եւ դիատոմային ջրիմուռներ քաշել արեւով լուսավորված Փոսից:

Սա կարող է լուրջ խնդիր դառնալ փոքրիկ ձկների մեկուսացված պոպուլյացիայի համար, որոնք ավելի քան 10 000 տարի սնվում եւ ձվադրում են քարանձավում:

Ներկայումս Cyprinodon diabolis ձկները գտնվում են ծայրահեղ վտանգի տակ, թեեւ վերջերս նրանց թիվը սկսել է վերականգնվել:

Ինը տարի առաջ Սատանայի փոսում մնացել էր ընդամենը 75 արարած։ Այս տարի, մարտին կատարված պաշտոնական հաշվարկներով նրանց թիվը հասել է 175-ի։

Սատանայի փոսում ալիքները կարող են իրականում օգնել էկոհամակարգին՝ մաքրելով այն օրգանական նյութերից, որոնք ժամանակի ընթացքում կարող են սպառել ջրատարի թթվածինը:

Այս վերջին երեւույթը լավ հիշեցում է այն մասին, որ աշխարհի մի մասում տեղի ունեցած աղետը կարող է շատ լավ ազդել հազարավոր մղոն հեռավորությամբ գտնվող էկոհամակարգի կամ տեսակների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել
Տուժածների և ցունամիի սպառնալիքի մասին չի հաղորդվել...
Թուրքիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
5,6 մագնիտուդով ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 18.11-ի սահմաններում...
EFSD. Հայաստանում երկրաշարժերի վնասը կարող է հասնել 2,4 միլիարդ դոլարի
Ուսումնասիրության շրջանակներում կազմվել են երկրների պրոֆիլներ՝ ներառյալ համակարգված տեղեկատվություն...
Չինաստանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում
Թայվանի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենահզոր ցնցումները՝ 5,4 և 5,1 մագնիտուդով...
Հնդկաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը մոտ 25 հազար մարդ բնակչությամբ Պադամ քաղաքից 35 կմ հարավ է։ Երկրաշարժի օջախը 21 կմ խորության վրա է...
Ամենաշատ