News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում ուսուցիչն ուղղագրական սխալի համար ձեռնափայտով ծեծելով սպանել է աշակերտին։ Հետաքննություն է ընթանում,  հաղորդում է Reuters-ը: 

15-ամյա Նիհիտ Կումարի հարազատներն ասում են, որ բժիշկները նրա մահն են արձանագրել հյուսիսային Ուտար Պրադեշի Աուրիա թաղամասում 19 օր անց այն բանից հետո, երբ նրա ուսուցիչը ֆիզիկական պատիժ է կիրառել մասնավոր դպրոցի տարածքում։ 

«Սկզբում ուսուցիչը դաժան ծեծի է ենթարկել իմ եղբորորդուն, իսկ հետո ծաղրել»,-ասել է տղայի հորեղբայրը։  

Ոստիկանությունը հայտնել է, որ փնտրում է ուսուցչին, քանի որ վերջինս թաքնվել է։     

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ