News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Գինեսի ռեկորդների գիրքը տեսանյութ է հրապարակել, որտեղ երկու խիզախներ ռեկորդ են սահմանել՝ անցնելով հրաբխի վրայով ավելի քան 260 մետր ճոպանով:

Բրազիլացի Ռաֆայել Բրիդին եւ Ալեքսանդր Շուլցը Գինեսի ռեկորդ են սահմանել ակտիվ հրաբխի վրա ամենաերկար սլեքլայնի համար, երբ նրանք քայլել են 856 ֆուտ (ավելի քան 260 մետր) գծով, որը 137 ֆուտ (ավելի քան 41 մետր) բարձրությամբ կախված է եղել Վանուատուում Տաննա կղզու Յասուր հրաբխի խառնարանի վրա։

Սլեքլայնը նման է լարով քայլելուն, սակայն ձգված լարի կամ պարանի փոխարեն օգտագործվում է ճոպան կամ պոլիեսթերային գոտի:

Բրիդին Գինեսի ռեկորդակիր է նաեւ ամենաբարձր սլեքլայնի համար՝ նա բրազիլական Սանտա Կատարինայում ճոպանով 59 ֆուտ է անցել երկու օդապարիկների միջեւ կապված պարանի վրայով, որի բարձրությունը 6236 ֆուտ է եղել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ