News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի կողմից միջուկային զենքի ցանկացած կիրառում անընդունելի է եւ ծանր հետեւանքներ կունենա, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, հայտնում է Reuters-ը։

«Միջուկային զենքի ցանկացած կիրառում բացարձակապես անընդունելի է, այն ամբողջությամբ կփոխի հակամարտության բնույթը, եւ Ռուսաստանը պետք է իմանա, որ միջուկային պատերազմում հնարավոր չէ հաղթել եւ երբեք չի կարելի այն վարել։ Երբ մենք կրկին ու կրկին տեսնում ենք նման միջուկային հռետորաբանություն Ռուսաստանից, նախագահ Պուտինից, սա մի բան է, որին մենք պետք է լրջորեն վերաբերվենք, եւ, հետեւաբար, մենք հստակ ազդանշան ենք ուղարկում, որ դա լուրջ հետեւանքներ կունենա Ռուսաստանի համար»,- ասել է Սթոլթենբերգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ