News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը նշանակվել է վարչապետ՝ պաշտոն, որն ավանդաբար զբաղեցնում է թագավորը, այս մասին հայտնի է դարձել կառավարության երեքշաբթի հայտարարված վերադասավորումների արդյունքում, հայտնում է AFP-ն:

Վերլուծաբանների խոսքով՝ այս քայլը փաստացիորեն պաշտոնականացնում է արքայազն Մուհամմեդի իշխանությունը, որն արդեն մի քանի տարի թագավորության փաստացի կառավարիչն է:

Մյուս առանցքային նախարարությունների ղեկավարները, այդ թվում՝ ներքին գործերի, արտաքին գործերի եւ էներգետիկայի նախարարները, մնացել են իրենց տեղերում, ասվում է թագավոր Սալմանի թագավորական հրամանագրում, որը հրապարակվել է Մամուլի սաուդյան գործակալության կողմից:

Արքայազն Մուհամմեդը, որն անցյալ ամիս դարձել է 37 տարեկան, 2017 թվականից առաջինն է թագավորի պաշտոնում հորը փոխարինելու հերթում։

Սաուդյան Արաբիան տարիներ շարունակ փորձում է հերքել 2015 թվականից Սաուդյան Արաբիան ղեկավարող 86-ամյա թագավորի առողջության մասին ենթադրությունները։

2017 թվականին Էր Ռիադը հերքել էր այն տեղեկությունը, թե թագավորը պատրաստվում է գահից հրաժարվել՝ հօգուտ արքայազն Մուհամմեդի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ