News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի պետական բանկերը, հետեւելով մասնավորներին, հրաժարվել են ռուսական «Միր» վճարային համակարգի օգտագործումից, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով թուրքական NTV հեռուստաալիքին։

Թուրքիայում «Միր» քարտերին աջակցում էին հինգ խոշորագույն բանկերը՝ մասնավոր Denizbank-ը եւ Is bankasi-ն եւ պետական Halkbank-ը, Ziraat bankasi-ն եւ VakifBank-ը: Սեպտեմբերի 19-ին Denizbank-ը եւ Is bankasi-ն դադարեցրել են ռուսական վճարային համակարգի քարտերի սպասարկումը։ Այս որոշումը կայացվել է մի քանի օր անց այն լուրերից, թե ԱՄՆ-ը փորձում է ճնշում գործադրել թուրքական բանկերի վրա, որոնք աջակցում են «Միր»-ի հետ աշխատանքին։ Վաշինգտոնում մտավախություն կա, որ Մոսկվան «Միր»-ը կօգտագործի արեւմտյան պատժամիջոցներից խուսափելու համար։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 23-ին հայտարարել է, որ Անկարան ԱՄՆ-ի պատժամիջոցների սպառնալիքի պատճառով Ռուսաստանի հետ հաշիվների կատարման տարբերակներ է փնտրում, գրում է «Խորհրդարանական թերթը»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ