News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն Ուկրաինային 1.1 միլիարդ դոլարի զենքի տրամադրման նոր փաթեթ է պատրաստում, որի մասին շուտով կհայտարարվի, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով պաշտոնյաներին։

Ակնկալվում է, որ փաթեթը կգործարկի Կոնգրեսի տրամադրած Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության (USAI) միջոցները՝ Ջո Բայդենի վարչակազմին արտադրողներից զենք գնել թույլ տալու համար, այլ ոչ թե՝ ԱՄՆ զենքի գոյություն ունեցող պաշարներից:

Փաթեթն իր մեջ HIMARS արձակման կայաններ, հարակից զինամթերք, տարբեր տեսակի հակաօդային եւ ռադիոտեղորոշիչ համակարգեր, ինչպես նաեւ պահեստամասեր, ուսումնական եւ տեխնիկական աջակցություն կներառի:

Վաշինգտոնը նաեւ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Ռուսաստանի դեմ՝ ինքնահռչակ ԼԺՀ-ի, ԴԺՀ-ի, Խերսոնի եւ Զապորոժիեի շրջաններում հանրաքվեների անցկացման հետ կապված։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ