News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Meta-ն Չինաստանում եւ Ռուսաստանում տեղակայված աքաունթների երկու ցանց է հեռացրել, որոնք նպատակ ունեին ազդել ԱՄՆ-ի եւ Եվրոպայի քաղաքական նարատիվների վրա, հայտնում է CNBC-ն։

Ռուսաստանից ազդեցություն ներգործելու արշավը հիմնականում ուղղված էր «Գերմանիային, բայց նաեւ՝ Ֆրանսիային, Իտալիային, Ուկրաինային եւ Մեծ Բրիտանիային»: Մայիսից «ավելի քան 60 կայքերից բաղկացած ցանցը, որոնք որպես լեգիտիմ լրատվական կազմակերպություններ են ներկայացվում Եվրոպայում, Ուկրաինային քննադատող եւ Ռուսաստանի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցների դեմ ուղղված օրիգինալ հոդվածներ են հրապարակում»:

Meta-ն օպերացիան «ռուսական ծագման ամենամեծ եւ ամենաբարդ օպերացիան է անվանել, որը մենք խափանել ենք ուկրաինական պատերազմի սկզբից»։
Meta-ն հայտարարել է, որ հեռացրել է նաեւ Չինաստանում ստեղծված «փոքր ցանցը», որն ուղղված էր ԱՄՆ-ին, Չեխիայի Հանրապետությանը եւ այլուր չին եւ ֆրանսախոս լսարաններին: Արշավը «չորս հիմնականում առանձին եւ կարճատեւ միջոցառում էր ներառում, որոնցից յուրաքանչյուրն ուղղված էր որոշակի լսարանի տարբեր ժամանակներում՝ 2021-ի աշնանից մինչեւ 2022-ի սեպտեմբերի կեսերը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ