News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Օսիա-Ալանիայի ներքին գործերի նախարարությունը քաղաքացիներին կոչ է արել չօգտվել «Վերին Լարս» անցակետում «ապօրինի» տաքսու վարորդների ծառայություններից։

«Վերջին շրջանում սոցցանցերն ու հայտնի կայքերը լի են գովազդներով, որտեղ մեքենաների վարորդներն առասպելական գումար են առաջարկում քաղաքացիներին «Վերին Լարս»-ի անցակետ տեղափոխելու համար։

Հյուսիսային Օսիայի ոստիկանությունը նախազգուշացնում է քաղաքացիներին. մի դիմեք «ապօրինի ներգաղթյալների» ծառայություններին, նման վարորդներով ավտոմեքենա նստելիս չեք կարող իմանալ՝ արդյո՞ք ավտոմեքենան լավ վիճակում է, վարորդը վարելու իրավունք ունի՞, արդյո՞ք հանգստացել է ուղեւորությունից առաջ, էլ չեմ խոսում նրա սթափության կամ պրոֆեսիոնալիզմի մասին: Բացի այդ, նստելով «ապօրինի» տաքսու վարորդի ավտոմեքենան, որի հիմնական նպատակը ձեր հաշվին գումար վաստակելն է, դուք նրա անօրինական գործողությունների պատանդը եւ նույնիսկ մեղսակիցն եք դառնում։

Հյուսիսային Օսիայի ոստիկանները վարորդներին եւ ուղեւորներին խստորեն խորհուրդ են տալիս զերծ մնալ անօրինական գործողություններից։ Օրենքը խախտելու ցանկացած փորձ խստորեն կճնշվի իրավապահների կողմից՝ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան՝ ընդհուպ մինչեւ տրանսպորտային միջոցի առգրավում»,- ասված է նախարարության Telegram ալիքի հաղորդագրության մեջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լեհաստանի արտգործնախարար. Ռուսաստանը ստում է Ուկրաինայի մի մասը բռնակցելու լեհական ծրագրերի մասին
Լվովը, Վոլինը, նախկին Արևելյան Գալիցիան նույնպես Ուկրաինա են․․․
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հռոմի պապը կրկին խոսել է աշխարհում պատերազմների մասին՝ հիշատակելով Ուկրաինան
Ըստ նրա, «բանակցությունների ճանապարհով խաղաղությունն ավելի լավ է, քան անվերջ պատերազմը»
ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ
Սիմոնյանի բացահայտ հակառուսական հայտարարությունները արտացոլում են...
Ուկրաինան դադարեցնում է 18-60 տարեկան տղամարդկանց արտասահմանում անձնագրերի տրամադրումը
Այս միջոցառումները ներդրվել են ուկրաինական բանակի անձնակազմի պակասի պայմաններում
Սալիվան. ԱՄՆ-ն Ուկրաինային մատակարարել է ATACMS հեռահար հրթիռներ
Աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ, ասում է, որ Ուկրաինան առաջին անգամ դրանք օգտագործել է...
Ամենաշատ