News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի եւ Եվրոպայի զենքը վերջանում է Ուկրաինա ուղարկելու համար։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարանի դոցենտ, ավագ ռազմական գիտաշխատող Դեյվ դը Ռոշեն։

«Ես շատ անհանգիստ եմ։ Եթե նոր արտադրություն չունենանք, որի համար ամիսներ կպահանջվեն, մենք ուկրաինացիներին մատակարարելու հնարավորություն չենք ունենա»,- ասել է նա CNBC-ի հետ զրույցում։

«[ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների] մեծ մասի ռազմական պաշարները չէի ասի, թե սպառվել են, բայց սպառվել են զգալի չափով, որովհետեւ մենք ուկրաինացիներին ապահովում ենք մեծ պոտենցիալով»,- ասել էր ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը երեքշաբթի դաշինքի սպառազինությունների գծով տնօրենների հատուկ խորհրդակցություն է անցկացրել, որպեսզի քննարկի անդամ երկրների սպառազինությունների պաշարների համալրման միջոցները։

Ռազմական վերկուծաբանները նշում են բուն խնդիրը. արեւմտյան երկրներն արտադրել են անհամեմատ քիչ զենք խաղաղ ժամանակ, իսկ կառավարությունները գերադասել են կրճատել շատ թանկ արտադրությունը եւ արտադրել զենք միայն անհրաժեշտության դեպքում։ Զենքի որոշ տեսակներ, որոնց պաշարները վերջանում են, այլեւս չեն արտադրվում, եւ դրա արտադրության համար կպահանջվեն բարձրորակ աշխատուժ եւ փորձ, որոնք չէին բավականացնում ԱՄՆ արտադրական հատվածում երկար տարիներ։

Սթոլտենբերգն  անցած շաբաթ ՄԱԿ-ի Գերագույն վեհաժողովում հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի անդամները պետք է նորից ներդրումներ կատարեն զենքի արտադրության ոլորտում։

Բայց պաշտպանական արտադրության խթանումը հեշտ ու արագ գործ չէ։

ԱՄՆ-ը Ուկրաինա ռազմական օգնության ամենամեծ մատակարարն էր՝ այսօրվա դրությամբ նրան մատակարարելով 15,2 մլրդ դոլարի փաթեթներ զենքի համար։

ԱՄՆ-ը գրեթե չունի արդեն 155 միլիմետրանոց հաուբիցներ՝ Ուկրաինային տալու համար. որպեսզի ավելի շատ ուղարկի, երկիրը ստիպված կլիներ օգտագործել սեփական պաշարները։ Բայց դա անթույլատրելի է Պենտագոնի համար, ասում են ռազմական վերլուծաբանները, իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ-ի գործողությունների համար նախատեսված մատակարարումները հազիվ թե տուժեն։

«Կան մի շարք համակարգեր, որոնց հարցում, ես կարծում եմ, պաշտպանության նախարարությունը հասել է այնպիսի մակարդակի, երբ չի ցանկանում ավելի շատ կոնկրետ նման համակարգեր մատակարարել Ուկրաինա»,- ասել է ԱՄՆ ծովային հետեւակի նախկին գնդապետ, Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի ավագ խորհրդական Մարկ Քանչիանը։

Պատճառն այն է, որ «Միացյալ Նահանգները պետք է պահի պաշարները իր ռազմական պլաններին աջակցելու համար»։

Ուկրաինական ուժերի համար դա նշանակում է, որ դրանց առավել կարեւոր մարտական սարքավորման մի մասը, ինչպիսին է 155 միլիմետրանոց հաուբիցը, պետք է փոխարինվի ավելի հին եւ պակաս օպտիմալ սպառազինությամբ, ինչպիսին է 105 միլիմետրանոց հաուբիցը, որն ավելի քիչ օգտակարություն եւ գործողության հեռահարություն ունի։

«Եվ սա խնդիր է ուկրաինացիների համար,- ասել է դը Ռոշեն,- որովհետեւ այս պատերազմում գործողության հեռահարությունը վճռական նշանակություն ունի։ Սա հրետանային պատերազմ է»։

Մյուս զենքերը, որոնց վրա հենվում է Ուկրաինան եւ որոնք այժմ բնորոշվում են որպես «սահմանափակ» ԱՄՆ զինանոցում, ներառում են HIMARS կայանքները, Javelin, Stinger հրթիռները, M777 եւ 155 միլիմետրանոց հաուբիցները։

ԱՄՆ-ում Javelin-ի արտադրությունը մեծ չէ, մոտ 800 հատ տարեկան, եւ, ըստ CSIS-ի տվյալների, Վաշինգտոնն արդեն Ուկրաինա է ուղարկել մոտ 8 500 հատ՝ ավելի քան մեկ տասնամյակի ծավալի չափով։

Պենտագոնը պատվիրել է հարյուր միլիոնավոր դոլարների նոր Javelin-ներ, բայց դրանց արտադրության համար ժամանակ է պետք։ Քանչիանի խոսքով՝ ԱՄՆ-ին կարող է  1-4 տարի անհրաժեշտ լինել, որպեսզի զգալիորեն բարձրացնի զենքի ընդհանուր արտադրությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ