News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Եթե հումանիտար միջանցքն է Նիկոլ Փաշինյանի հեռանալու գինը, ապա այն պետք է տալ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե հեռանալուց հետո Նիկոլ Փաշինյանին պետք է տալ անվտանգության երաշխիքներ։

«Ես չեմ ուզում մտնել այն դաշտ, թե ինչն է չհեռանալու մոտիվը, կարելի է միայն ենթադրություններ անել։ Եթե հումանիտար միջանցքն է հեռանալու գինը, որը պետք է տալ, այո պետք է տալ։ Բայց ես նույնիսկ նշաններ չեմ տեսնում, որ մարդիկ պատրաստ են աթոռից հրաժարվել։ Իրենց կամքով իրենք չեն գնալու։ Երկրի ռիսկերը գնահատելով այդ քայլին չեն գնալու։ Գնալու են մեկ պարագայում՝ հսկայական հանրային ճնշում»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ