News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վրաստանի «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունն առաջարկել է «օկուպացիան տուրք» սահմանել ռուսաստանցիների համար։ Կուսակցության պատգամավոր Լեւան Բեժաշվիլին հայտարարել է, որ նախաձեռնությունը ենթադրում է 1000 լարիի (360 դոլար) չափով տուրք ՌԴ քաղաքացիների համար, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն։

«Միաժամանակ, այդ տուրքը պետք է դառնա զսպող գործոն, եթե նրանք չցանկանան  վճարել, ապա չեն կարողանա մուտք գործել երկիր։ Մենք կառավարությանը, խորհրդարանին առաջարկում ենք օրենսդրության փոփոխություն՝ ելնելով ստեղծված բարդ իրավիճակից»,-ասել է պատգամավորը։

Սեպտեմբերի 17-ից 26-ը Վրաստան է ժամանել  Ռուսաստանի 78 742 քաղաքացի։ Այդ ընթացքում Վրաստանը լքել է Ռուսաստանի 62 120  քաղաքացի։

  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ