News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Անհրաժեշտ է ոչ թե մեկ համակարգն այլ համակարգով փոխարինել, այլ միայն համալրել այն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Եթե Ռուսաստանը կաշկանդված է Ադրբեջանի հետ հարաբերություններով, ապա պետք է ներգրավվել եւս մեկ երկիր, որը նման կաշկանդվածություն չունի, եւ հատկապես, որ այդ երկիրը բարեկամ երկիր է Ռուսաստանի հետ, եւ այդ հարաբերությունները բավական ակտիվ զարգանում են։ Սա որոշակի համարձակություն է պահանջում։ Բայց երբ մենք կառուցում էինք Հայաստան-Իրան գազատարը, այո, խանդ կար Ռուսաստանում «Գազպրոմից», բայց վերջում համոզեցինք, որ դա մեր էներգետիկ անվտանգության կարեւորագույն գործոնը պետք է դառնա, եւ մեզ հաջողվեց։

Հարց կար նաեւ ԱՄՆ-ի հետ, եւ մենք կարողացանք նրանց համոզել չխանգարել, քանի որ դա իրենց շահերին եւս չի հակասում։ Դիվանագիտությունն այն արվեստն է, որ դու կարողանաս այնպես ներկայացնել քո քայլը, որ երկրների ուժային կենտրոններն այն չդիտարկեն որպես սպառնալիք իրենց շահերին»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նրա դիտարկմամբ՝ պետք է հասկանալ, թե ում համար է խնդիր ստեղծում միջանցք կոչվածը։ Ըստ նրա՝ այն մեծ խնդիր չէ ոչ Միացյալ Նահագների, ոչ Ֆրանսիայի համար, ոչ Եգիպտոսի, ոչ էլ Ռուսաստանի համար։ «Ամենամեծ խնդիրը մեր եւ Իրանի համար է։ Մենք երբեւէ չպետք է հակադրվենք Ռուսաստանի շահերին, հակառակ՝ համադրենք։ Եթե իրենք պատրաստ են, կարող ենք նաեւ մասնակից դարձնել իրենց։ Եթե Ֆրանսիան պատրաստ է դիտորդ ուղարկել այդ սահման որպես դիտորդ, նորմալ եմ համարում, եթե դա ինչ-որ չափով կօգնի։ Բայց չի ստացվի ՆԱՏՕ-ի անդամ երկրի զորքը բերել այստեղ, ռուսական բազա ունենալով եւ Իրանի հետ միաժամանակ հարաբերություն կառուցելով։ Դա ավելորդ լարվածության աղբյուր է դառնալու։ Մենք մտածված դիվանագիտական աշխատանքներ պետք է տանենք այդ պետությունների հետ։ Կամ-կամ չպետք է լինի»,- ընդգծեց երկրորդ նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ