News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն դիտարկում է ռուսական նավթի մատակարարումների արգելքը՝ որպես գնային սահմանափակումների մաս, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ 

ԵՄ ներկայիս նավթային պատժամիջոցները, որոնք համաձայնեցվել են հունիսին, ներառում են էմբարգո ռուսական օֆշորային նավթի վրա։ 

Այս ամսվա սկզբին G7-ի նախարարները հաստատել են ռուսական նավթի գների սահմանաչափերը:

Աղբյուրների համաձայն՝ ԵՄ-ն պետք է փոխի իր նախկին պատժամիջոցները, որպեսզի թույլատրի ծառայությունների մատուցումը համաձայնեցված գնի սահմաններում։ Այս փոփոխությունները կպահանջեն բոլոր 27 անդամ պետությունների աջակցությունը: Մեծ յոթնյակի մյուս անդամները, ներառյալ Մեծ Բրիտանիան, կձեռնարկեն նմանատիպ քայլեր:

Մնում է որոշ մանրամասներ մշակել, այդ թվում, թե դաշնակիցները ինչ գնով են սահմանելու շեմը: Նախկինում ընդունված ԵՄ սահմանափակումները ուժի մեջ են մտնում դեկտեմբերի 5-ից։

Դեռևս պարզ չէ, թե որքան արդյունավետ կլինի գների սահմանաչափի ռեժիմը, հատկապես հաշվի առնելով, որ Ռուսաստանի խոշորագույն գնորդներից մի քանիսը, ներառյալ՝ Չինաստանը և Հնդկաստանը, դժկամություն են հայտնել։ ԱՄՆ պաշտոնյաներն ասում են, որ գնի սահմանաչափը կարող է գործել, նույնիսկ եթե շատ գնորդներ պաշտոնապես չմիանան կոալիցիային։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ