News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բոլորի մոտ հարցերի մեջ հնչում է հետեւյալը՝ կապիտուլյացիան անխուսափելի է, քանի դեռ այս իշխանությունն է, բայց եթե փոխվի, բանակցողը արդյոք կարող է ինչ-որ բան փոխել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Հիմա բոլորը հասկանում են, որ այս իշխանությունը գնում է կապիտուլյացիայի։ Այստեղից չի գալի՞ս եզրակացություն, որ պետք է փոխել իշխանությունը։ Չկա 100 տոկոսանոց երաշխիք, որ անպայման ամեն ինչ փոխվելու է, բայց կա շատ մեծ հավանականություն, որ այո, փոխվելու է։ Հիմա մենք գլուխներս քարշ գցած գնանք կապիտուլյացիայի ծրագրո՞վ, թե փորձենք ինչ-որ բան փոխել։ Ղարաբաղը կորցնելու անխուսափելիությունը եղել է 1992 թվականի հուլիսին։ Ի՞նչ ենք արել, այն ժամանակ ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե, ես վերցրեցի ինձ վրա պատասխանատվությունը, եւ երկու ամիս անց մենք սկսեցինք մեր հարձակողական գործողությունները եւ հասանք հաջողությունների։ Եթե դու հույս չունես, որ կարող ես հաջողության հասնել, դու երբեք այդ հաջողությունը չես ունենալու։ Միայն պայքարի ժամանակ է դուռ բացվում եւ դուռը ոչ թե ինքն իրենով է բացվում, դուռ բացվում է քո պայքարի շնորհիվ»,-ասաց նա։

Քոչարյանն անդրադարձավ նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցում բերված օրինակներին. «Առաջին նախագահն իր հարցազրույցում երկու օրինակ բերեց, մեկը Ճապոնիայի, մյուսը բոլշեւիկների եւ ՀՅԴ-ի։ Ճապոնոին մինչ այսօր Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր չի ստորագրել եւ Հարավային Կուրիլյան կղզիները չի ճանաչել ՌԴ կազմում։ Իսկ բոլշեւիկները եւ ՀՅԴ-ն որ պայմանավորվել են, Դաշնակցությունն ուղղակի իշխանությունն է հանձնել, կորցրել։ Այդ երկու օրինակներն էլ ավելի են խոսում հակառակ տրամաբանության օգտին»,-ասաց նա։

Տպել
Ամենաշատ