News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 02
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ վարորդներ Կ. Մ.-ն և Ա. Ն.-ն իրենց կողմից թույլ տրված վարչական իրավախախտումներին ընթացք չտալու համար կաշառք են առաջարկել ՀՀ ոստիկանության պարեկներին:

Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, պարզվել է, որ վերջիններս ծառայություն իրականացնելու ժամանակ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին կագնեցրել են Կ. Մ.-ի վարած ավտոմեքենան` նրա կողմից վարչական իրավախախտում թույլ տալու, այն է` անթույլատրելի տեղում վազանց կատարելու պատճառով:

Պարեկային ծառայության աշխատակիցները Կ. Մ.-ին պարզաբանել են տրանսպորտային միջոցը կանգնեցնելու պատճառը և վերջինից պահանջել համապատասխան փաստաթղթերը` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու համար: Այդ ընթացքում Կ. Մ.-ն մի քանի անգամ առաջարկել է կազմել տուգանքի ավելի փոքր չափ նախատեսող վարչական իրավախախտման արձանագրություն, սակայն պարեկային ծառայողների կողմից մերժում ստանալուց հետո գրպանից հանել է 15.000 ՀՀ դրամ և փորձել որպես կաշառք տալ նրանց: Նույն պահին ոստիկանության աշխատակիցները Կ. Մ.-ին ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության բաժին:

Կ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված մեկ այլ քրեական վարույթի նախաքննությամբ էլ հիմնավորվել է, որ տրանսպորտային միջոցը առանց հաշվառման համարանիշի վարող Ա. Ն.-ն չի ենթարկվել ավտոմեքենան կանգնեցնելու պարեկների հրահանգին և դիմել է փախուստի: Պարեկները, սակայն, կանգնեցրել են ավտոմեքենան, այն տեղափոխել ոստիկանության հատուկ պահպանվող տարածք, որտեղ կատարվել է վարորդ Ա. Ն.-ի սթափության զննում: Արդյունքում պարզվել է, որ վերջինս գտնվել է ոչ սթափ վիճակում: Պարեկների կողմից կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ տրանսպորտային միջոցն առանց հաշվառման համարանիշների և ոչ սթափ վիճակում վարելու համար:

Վերոնշյալ արձանագրությունները կազմելու ժամանակ Ա. Ն.-ն մոտեցել է պարեկներից մեկին և ավտոմեքենան հատուկ պահպանվող տարածքից հանելու դիմաց առաջարկել ռեստորանում հյուրասիրել, սակայն մերժում է ստացել, որից հետո առաջարկել է 16.000 ՀՀ դրամ կաշառք: Կաշառք առաջարկելու կասկածանքով Ա. Ն.-ն ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին:

Ա. Ն.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Ներկայացված մեղադրանքում Ա. Ն.-ն իրեն մեղավոր է ճանաչել, տվել խոստովանական ցուցմունք: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Քրեական վարույթների նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դաժան սպանությունը վերջում դարձնում են սովորական սպանություն. կուրսանտի սպանության գործով վճիռը բողոքարկվել է
Համաձայն չեմ այդ վճռի հետ…
Երևան համայնքին պատճառվել է 15 միլիոն դրամից ավելի վնաս. Քրեական ոստիկանության բացահայտումը
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ֆինանսավարկային և մտավոր…
Կիևյան կամրջի տակ 24-ամյա տղայի դի է հայտնաբերվել. Shamshyan.com
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, մահացածը...
Ահազանգ․ Սպիտակի դատարանի շենքում ռումբ է տեղադրված, աշխատակիցներին տարհանել են, սակրավորներ են եկել. Shamshyan.com
Ոստիկանությունն էլ պարզում է ահազանգած քաղաքացու ինքությունը...
Լոռիում ոչ թե պարեկներն են խոշտանգել քաղաքացիներին, հակառակը` վերջիններս են մետաղական ձողերով հարձակվել. փոխոստիկանապետ
Տեսակետները, թե պարեկները խոշտանգել են քաղաքացիներին, առերեւույթ չի...
14-ամյա պատանին Նոր Արեշում դանակահարել է մորը հարվածած հարևանին
Դեկտեմբերի 1-ին, ժամը 22.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ...
Ամենաշատ