News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագիծը, գրում է Aravot.am-ը:

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Հընթացս կառավարությունը որոշել է նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի վարձատրության հետ կապված հարցերը լուծել: Նախագծով հիմնավորվում է, թե «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում Հակակոռուպցիոն կոմիտեին վերաբերելի փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահը կապվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ամբողջությամբ ուժի մեջ մտնելու օրվա հետ, սակայն տվյալ պարագայում հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նշանակվել է ավելի վաղ, քան «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ամբողջությամբ ուժի մեջ մտնելը, հետեւաբար անհարժեշտություն է առաջանում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին կատարած աշխատանքի համար տալ վարձատրություն, սակայն, որը հնարավոր չէ իրականացնել ներկայիս կարգավորումների պարագայում»:

Նշենք, որ Սասուն Խաչատրյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ է նշանակվել 2021-ի սեպտեմբերի 16-ին: Իսկ օրենքն ուժի մեջ է մտել 2022-ի մարտի 23-ին: Այսինքն, հաշվի առնելով, որ մինչեւ օրենքն ընդունելը Սասուն Խաչատրյանին արդեն նշանակել էին կոմիտեի նախագահ, բյուջեի հաշվին նրան պետք է վարձատրել հավելյալ մոտ 6 ամսվա համար: Կառավարությունը ուզում է ընդունված նորմերին տալ հետադարձ ուժ՝ կապելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակման օրվա հետ:

ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանը փոխնախարարին հարցրեց՝ բյուջեի վրա որքա՞ն ծախս է ավելանալու՝ հավելավճարների, ստաժի համար, Սասուն Խաչատրյանի աշխատավարձի բեռը շրջանցվեց:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում ։

Տպել
Ամենաշատ