News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Եթե 10 օրից մեր հարցը չլուծվեց, խնդրում եմ՝ գաք նկարեք, որ ես իմ խաղողի դաշտը դնեմ վարեմ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կառավարության դիմաց Արմավիրի մարզի խաղողագործների բողոքի ակցիայի ժամանակ նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նրանք բողոքում են, որ 8 ամիս խաղող են մշակել, այսօր չեն կարողանում մթերել, կամ առաջարկում են մթերել ինքնարժեքից էլ ցածր գնով:

«Թող վեր կենան, հեռուստատեսության հայտնեն՝ էս տարի, եկող տարի ընդունում ենք, մյուս տարվանից չենք ընդունում, ձեր գլխի ճարը տեսեք: Ոչ թե փետրվարին խոսեն, հույսով անեն, պայմանագիրը կապեն, էսօր խաղողը չեն վերցնում: Այսօր մեր մարզի խաղողի 80 տոկոսը այգիներում է: Քաղաքի ժողովուրդն էլ չպիտի թողնի, որ դրսից սպիրտ բերեն»,-ասաց գյուղացին:

Մեկ այլ գյուղացի էլ ասաց, որ նախորդ ուրբաթ օրը հանդիպել են Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ, ասել է՝ փորձում ենք Գագիկ Ծառուկյանի հետ կապվել, որ կարողանանք մթերում իրականացնել. «Բայց էդ փորձերը եղել է այն, որ մթերեն 100 դրամով: Մի քանի ժամ առաջ տեղեկացանք, որ 100 դրամով մթերում պետք է իրականացվի, բայց դա էլ հաստատ չի:  Քերոբյանը մեզ ասել էր, որ լինելու է կամ 100, կամ 120 դրամ: Նույն Քերոբյանը մեզ ասել էր, որ խաղողի ինքնարժեքը 120 դրամ է: Այդ դեպքում եթե մենք 120 դրամով մթերում ենք, պետության պարտքը ոնց ենք տալիս, ոնց ենք ապրում»:

Հարցին, թե քանի դրամով են ցանկանում, որ իրենց խաղողը մթերվի, գյուղացին պատասխանեց. «Կոնյակի գործարանը մթերում է 155 դրամով: Նախանցած տարի 155 դրամ էր, անցած տարի իջեցրին 130 դրամ՝ պատճառաբանելով, որ պատերազմ է, կորոնա է, լճացում է: Տեղավորվեցինք 130 դրամի մետ, բայց որ տեղավորվեցինք, հիմա արդեն 120 են ասում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
«Էդվանստ այթի տեքնոլոջիս»-ը և «Քորասոֆթ Սոլուշնս»-ը ներառվեցին «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում
«Էկոս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարական տեխնոլոգիաների...
Կառավարությունը սահմանեց թեմատիկ հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում ընդունեց որոշում, որով...
2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի. Կառավարությունը կսուբսիդավորի մեկ քմ-ի դիմաց 206 դրամից 5,5 դրամը
Ըստ այդմ, 2024-ի պետական բյուջեի միջոցներից Ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա...
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ
Նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ...
Ամենաշատ