News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 08
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի նախագահի պաշտոնում առաջին անգամ այցելել է Աբխազիա, հաղորդում է «Коммерсантъ»-ը։

Պարբերականը նշում է, որ Աբխազիայի անկախությունը Բելառուսը չի ճանաչել։

Աբխազիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Լուկաշենկոյի եւ Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի հանդիպումը կայացել է Պիցունդայում։

Լուկաշենկոն նշել է, որ իր այցը կապված չէ ինչ-որ հատուկ իրադարձության հետ։

«Մեզ մոտ նորմալ իրավիճակ է։ Մենք չենք տառապում որեւէ աշխարհաքաղաքականությամբ։ Մենք պարզապես խաղաղ, բարի, աշխատասեր ժողովուրդ ենք եւ ցանկանում ենք համերաշխ ապրել»,-նշել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ Բելառուսը եւ Ռուսաստանը  համաձայնեցնում են իրենց գործողությունները։  

«Այսօր մենք տեսնում ենք՝ ինչպիսին է դարձել աշխարհը։ Մեզ հանգիստ չենք թողնում։ Դա է պատճառը, որ մենք պետք է ամրապնդենք մեր բարեկամների հետ կապերը»,-հավելել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ