News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը չորեքշաբթի առաջարկել է Ուկրաինայում հակամարտության պատճառով նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ ներառյալ հետագա առեւտրային սահմանափակումները, անհատական սեւ ցուցակների կազմումը եւ երրորդ երկրների համար նավթի գների սահմանափակումը, հայտնում է Reuters-ը։

Այժմ այս առաջարկը կուղարկվի միության 27 անդամ երկրներին, որոնք պետք է հաղթահարեն նոր պատժամիջոցների շուրջ տարաձայնությունները եւ համաձայնության գան դրանց իրականացման հարցում։

«Մենք չենք ընդունում ոչ կեղծ հանրաքվեներ, ոչ էլ որեւէ տեսակի բռնակցում Ուկրաինայում։ Եվ մենք մտադիր ենք ստիպել Կրեմլին վճարել այս հետագա էսկալացիայի գինը»,- լրագրողներին ասել է ֆոն դեր Լյայենը: «Մենք Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցների նոր փաթեթ ենք առաջարկում»։

Չորեքշաբթի ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տնտեսական հարցերով ավագ խորհրդական Օլեգ Ուստենկոն կոչ էր արել ԵՄ-ին էլ ավելի կրճատել հանածո վառելիքի վաճառքից դրամական հոսքերը Ռուսաստան:

Արդյունաբերական զարգացած երկրների G7 խումբը, որի մեջ ներառված են նաեւ Իտալիան, Ֆրանսիան եւ Գերմանիան, արդեն պայմանավորվել են ապահովագրողների միջոցով նավթի գների նման սահմանափակում մտցնել:

Թեեւ ԵՄ-ն արդեն համաձայնել է այս տարվա վերջից դադարեցնել ռուսական նավթի ներկրումը, Ուստենկոն ասել է, որ «արյունոտ փողերը» կշարունակեն հոսել Մոսկվա, քանի դեռ եվրոպական ընկերություններին չեն արգելել ապահովագրել ծովային բեռնափոխադրումները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ