News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 08
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

«Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում մեկնարկած պեղումները ուշագրավ նյութ են տալիս։ 

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ տարածքում հայտնաբերված կավե, ոսկրե, ապակյա, մետաղական իրերից  բացի  կարևոր են նաև քարե գտածոները։

Հնավայրի զանազան հատվածներում պեղումների և հետախուզական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են մեծ թվով, քարե գործիքների` սանդերքի, աղորիքների ծեծիչների բեկորներ։ Քիչ չեն նաև կոթողների ու ճարտարապետական մանրամասների բեկորները։ Բացառիկ է 7-րդ դ. թվագրվող սյան բեկորները, որոնց նիստերին առկա են հավասարաթև խաչի պատկերներ։ Հատկապես ուշագրավ են խաչքարերի ու տապանաքարերի բեկորները, որոնք գտնվում են և հողի շերտում, և պատերի ու քարակուտակումերի մեջ։ 12-13-րդ դդ. բնորոշ հոյակերտ խաչքարերի բեկորների մի մասը արձանագիր է։ Առանձնանում է վերջերս գտնված տուֆից խաչքարի բեկորը՝ շքեղ վարդյակի հատվածով։

Ավելի վաղ  հնագիտական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել էին մեծ թվով հնագիտական իրեր․ հասարակ և ջնարակված խեցեղեն, ծխամորճներ, մետաղադրամներ,  ուլունքներ, զարդեր,  բաղնիքի ծորակներ, նետասլաքներ։ Պարսպապատի և երկու բաղնիքների տարածքում բացվել են կառույցների ճարտարապետական տարբեր մանրամասներ․ պատեր, բաղնիքների հիպոկաուստ հատակները, ջրամատակարարման համակարգի խողովակաշարերը,ջրավազաններ և այլն, ինչը հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու ժամանակաշրջանի կառույցների,կառուցվածքային առանձնահատկությունների մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ