News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը չորեքշաբթի միջազգային հանրությանը կոչ է արել չճանաչել «Ռուսաստանի կողմից բռնազավթված Ուկրաինայում անցկացված կեղծ հանրաքվեները»՝ առաջարկելով լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ, հայտնում է Reuters-ը։

«Ռուսաստանի կողմից կազմակերպված ապօրինի հանրաքվեներով Կրեմլը շարժվում է նույն սխեմայով, որն արդեն տեսել ենք Վրաստանում 2008-ին եւ Ղրիմում 2014-ին»,- ասել է Բորելն իր հայտարարության մեջ՝ հավելելով, որ դրանք միջազգային իրավունքի եւ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության սկզբունքների խախտում են։

Բորելը հավելել է, որ Եվրամիությունն ընդլայնում է այն ֆիզիկական ու իրավաբանական անձանց ցանկը, որոնց հանդեպ պատժամիջոցներ են սահմանվում։

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնությունում ընտրատեղամասերում ձայների 100 տոկոսի հաշվարկի արդյունքներով՝ 97,81 տոկոսը կողմ է քվեարկել Զապորոժիեի շրջանը ՌԴ կազմում ընդգրկելուն, հետեւում է Ռուսաստանի հրապարակած վերջնական տվյալներից։

Ռուսաստանին միանալու հանրաքվեն սկսվել է սեպտեմբերի 23-ին՝ Դոնեցկում եւ Լուգանսկում, ինչպես նաեւ Խերսոնի եւ Զապորոժիեի շրջաններում։ Քվեարկությունը տեւել է հինգ օր՝ մինչեւ սեպտեմբերի 27-ը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ