News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


«Եռաբլուր»-ում սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած միջադեպն անթույլատրելի էր, վստահ եմ՝ այն չի եղել Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Ցավալի է, որ այդպիսի միջադեպ եղավ։ Իհարկե, անթույլատրելի էր, որ նման բան լիներ։ Նորմալ չէ։ Այդ գնով «Եռաբլուր» մտնելու խնդիր դրված չի եղել սեղանի շուրջ։ Գործողություններ են եղել, պետական ապարատը մեծ է, եւ համոզված եմ՝ հատուկ հրաման չի տրվել նման ձեւով հեռացնելու ծնողներին»,- ասաց Հրաչյա Սարգսյանը։

Հարցին, թե կատարվածի վերաբերյալ իր վատ գնահատականը փոխանցե՞լ է Նիկոլ Փաշինյանին, քաղաքապետը պատասխանեց, որ դրանից հետո առիթ չի եղել վարչապետին հանդիպելուն․ «Վստահ եմ, որ վարչապետը եւս դրական չի գնահատել այդ արարքը։ Նրա կողմից հրահանգ չի եղել ծնողներին նման ձեւով հեռացնելու»։

Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, որ իրականում Երեւանի կառավարումը ստվերային կերպով իրականացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Սարգսյանը նշեց, որ որոշումներ կան, որոնք համաձայնեցվում են քաղաքական ուժի հետ․ «Քաղաքական թիմի հետ բոլոր նշանակումները մենք փոխհամաձայնության միջոցով ենք իրականացնում»։

Հրաչյա Սարգսյանը նշեց, որ կցանկանար գնալ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ներկայացմանը, սակայն չի գնալու։

«Չգիտեմ՝ ինչ փակագծեր պետք է բացվեն։ Հավանաբար, քաղաքապետարանի կամ գործող իշխանության վերաբերյալ։ Բայց մեդալը միշտ երկու կողմ է ունենում, դա պետք է հաշվի առնել»։

Հրաչյա Սարգսյանը բացառեց, որ հաջորդ տարի սպասվող քաղաքապետի ընտրություններին կառաջադրվի որպես թեկնածու այլ ուժի կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ