News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 09
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 16-ին ժամը 13.15-ին ոստիկանության Հրազդանի բաժին զանգահարած տղամարդը հայտնել է, որ Աղավնաձորում ապրող իր ծանոթի տնից գողություն է կատարվել:

Նա նշել է, որ սեպտեմբերի 3-26-ը, երբ տանը մարդ չի եղել, մտել ու գողացել են կենցաղային, շինարարական գործիքներ, խմիչքներ, սպասք, տեսանկարահանող եւ հսկողության սարքեր, ավտոտնակից տարել են կվադրոցիկլը: : Տուժողին պատճառվել էր 15 մլն դրամի վնաս:

Ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է Աղավնաձորի բնակիչ 30-ամյա մի տղամարդ: Ահազանգից երեք ժամ էլ չանցած, նա հայտնաբերվեց, ձերբակալվեց եւ ներկայացվեց նախաքննական մարմին, որտեղ էլ տվել է ինքնախոստովանական ցուցմունք:

Գողնի մի մասը հայտնաբերվել է:

 

 

Տպել
Ամենաշատ