News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մեքսիկան շարունակում է շաքարի մեծ քանակությամբ սպառումը՝ չնայած գների աճին։ Այս մասին ասվում է Czarnikow ընկերության զեկույցում, որում նշվում է, որ Լատինական Ամերիկայի երկրորդ ամենամեծ տնտեսությունը պայքարում է ինֆլյացիայի դեմ, որը հասել է գրեթե 22 տարվա ամենաբարձր մակարդակին, գրում է Reuters-ը:

Ակնկալվում է, որ շաքարի սպառումը կշարունակի մեծանալ ՝ հասնելով 2022/23 թվականներին 4.5 միլիոն տոննայի, ինչն ամենաբարձր ցուցանիշն է 2018 թվականից ի վեր։   

Մեքսիկայի սպառողական գները սեպտեմբերի սկզբին աճել են 0,41 տոկոսով, ցույց են տվել պաշտոնական տվյալները: Մեքսիկայում տարեկան ինֆլյացիան հասել է 8,76 տոկոսի։

Նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորն անցյալ շաբաթ ասել է, որ սննդամթերքի գների պահպանման շուրջ համաձայնության է հասել ընկերությունների հետ ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ