News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Օրեգոն նահանգի համալսարանում մշակված ռոբոտը Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ կես րոպեում երկու ոտքով 100 մետր վազելով։

Օրեգոնի պետական համալսարանի ճարտարագիտական քոլեջը հայտարարել է, որ համալսարանում մշակված եւ Agility Robotics ընկերության արտադրած ռոբոտը Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 100 մետր վազելու արագությամբ։

Ռոբոտը, որի անունը Քեսսի է, դուրս է եկել դպրոցի թեթեւ ատլետիկայի Whyte Track and Field կենտրոնի վազքուղի եւ 100 մետր վազել 24,73 վայրկյանում:

Ավելի վաղ՝ 2021 թվականին, Քեսսիին հաջողվել էր 5 կիլոմետրանոց տարածությունն ընդամենը 53 րոպեում վազել:

Մշակողների թիմն ասել է, որ Քեսսին առաջին երկոտանի ռոբոտն է, որն օգտագործում է մեքենայական ուսուցումը բաց տարածքներում իր վազքի քայլքը կառավարելու համար:

«Մենք այս համաշխարհային ռեկորդին հասնելու գիտակցումը վերջին մի քանի տարիների ընթացքում ենք ստեղծել՝ վազելով 5 կմ տարածություն, ինչպես նաեւ բարձրանալով եւ իջնելով աստիճաններով: Մեքենայական ուսուցման մոտեցումները վաղուց օգտագործվում են օրինաչափությունների ճանաչման համար, օրինակ՝ պատկերների ճանաչման համար, սակայն ռոբոտների համար կառավարման վարքագծի մոդելներ ստեղծելը նոր եւ անսովոր բան է»,- ասել է ռոբոտների մշակող Դեւին Քրոուլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ