News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Վիրջինիա նահանգում վիճակախաղի մասնակիցը 1 միլիոն դոլար է շահել՝ 5000 դոլար գլխավոր մրցանակի խաղարկությունում գնելով 200 միանման տոմսեր, հայտնում է UPI-ն։

Ալեքսանդրիայից Ալի Գաեմին Վիրջինիայի վիճակախաղի գրասենյակի ներկայացուցիչներին պատմել է, որ ինքը որոշել էր հեռանալ քաղաքից եւ մինչ այդ սեպտեմբերի 4-ին եւ 6-ին կայանալիք Pick խաղարկությանը մասնակցելու համար 200 դոլար արժողությամբ տոմսեր է գնել:

Բոլոր տոմսերը, որոնք Գաեմին գնել է Մաքլինի Անդերսոն Ռոուդ փողոցի Safeway խանութից, եղել են 0-2-6-5 համարներով, այդ թվերը նրա ծննդյան ամիսն ու տարին են:

Գաեմիի համարները խաղարկությունում հաղթել են, եւ նա ստացել է 200 գլխավոր մրցանակներ՝ յուրաքանչյուրը 5000-ական դոլար, ընդհանուր 1 մլն դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ