News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ինչպես ծովափնյա առանձնատները կարգավիճակի խորհրդանիշ են ժամանակակից հարուստների ու հայտնիների համար, այնպես էլ Բրիտանական հնագույն արհեստական կղզիները, որոնք հայտնի են որպես կրանոգներ, կարող էին օգտագործվել վերնախավի կողմից՝ իրենց իշխանությունն ու հարստությունը երեկույթների ժամանակ ցուցադրելու նպատակով, ասվում է նոր հետազոտության մեջ։

«Կրանոգը արհեստական կղզի է լճում, ճահճում կամ գետաբերանում»,- գրում են Նորվեգիայի Արկտիկական համալսարանից Էնթոնի Բրաունը եւ նրա գործընկերները Antiquity ամսագրում հրապարակված հետազոտության մեջ: Շոտլանդիայում, Ուելսում եւ Իռլանդիայում մ.թ.ա. 4000թ. մինչեւ մ.թ. 16-րդ դարը ստեղծվել են հարյուրավոր կրանոգներ, որոնք կառուցվել են ծանծաղ խութի կամ լճի հատակի բարձրադիր մասի վրա ցանկացած մատչելի բնական նյութից՝ քարից, փայտից կամ տորֆից՝ գրեթե 100 ոտնաչափ (30 մետր) տրամագծով: Լճերի եւ գետաբերանների երկայնքով, որտեղ կառուցվել են կրանոգները, առեւտուր ու հաղորդակցություն է տեղի ունեցել։ Երկաթի դարում (մ.թ.ա. 8-րդ դար - մ.թ. 1-ին դար) կրանոգներն օգտագործվել են որպես ֆերմերային տնտեսություններ, իսկ միջնադարում (մ.թ․ 5-16-րդ դարերում) վերածվել են վերնախավի հավաքման վայրի, ինչի մասին են վկայում այնտեղ հայտնաբերված բազմաթիվ արտեֆակտները, օրինակ՝ կերամիկան:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ արհեստական կղզիներում հացահատիկ են աճեցրել, սակայն նաեւ հայտնաբերել են այնպիսի անսովոր բույսեր, ինչպիսին է բրաքենը (Pteridium)՝ թունավոր պտերի տեսակ, որը, ամենայն հավանականությամբ, օգտագործվել է որպես անկողնային պարագաներ կամ տանիք պատրաստելու նյութ, ասում են հետազոտողները:

Այս տարածքներում հայտնաբերվել են նաեւ կաթնասունների, այդ թվում՝ ընտելացված կովերի, ոչխարների, խոզերի եւ այծերի մասին վկայություններ: Համատեղելով տարբեր տվյալներ՝ Բրաունը եւ նրա գործընկերները պարզել են, թե ինչպես են անցյալում կենդանիներ պահել, կենդանիներին մորթել, խնջույքներ եւ արարողություններ կազմակերպել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ