News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հանդիպումն աշխատանքային հերթական հանդիպումն էր, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

Ի պատասխան, թե արդյոք հանդիպմանը քննարկվել է, թե սահմանին ստեղծված իրավիճակում Հայաստանն ինչ ակնկալիքներ ունի Արևմուտքից, պատգամավորը հրաժարվեց պատասխանել։

Հարցին, թե արդյոք օրակարգում եղել է Արցախի հարցը, պատգամավորը պատասխանեց․ «Իհարկե, օրակարգում Արցախն է»։

Լրագրողերի հարցին, թե ինչ ելք կա ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, արդյոք իշխանությունները տիրապետում են իրավիճակին, պատգամավորն ասաց, թե որ օրը իշխանությունը տեսնի, որ ելք չունի, հրաժարական կտա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ