News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ Ֆրանսիայի նախագահի մտքերի վերջին փոխանակումից հետո Հարավային Կովկասում հատուկ բանագնաց (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-խմբ.) դեսպան Բրիս Ռոքֆյոյն այս շաբաթ կմեկնի Բաքու, այնուհետեւ՝ Երեւան, հայտնում է Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության կայքը։

«Ֆրանսիան լիովին մոբիլիզացված է եւ այսուհետ եւս աջակցություն կցուցաբերի, որպեսզի իր ներդրումն ունենա բանակցությունների միջոցով բոլոր չլուծված հարցերի լուծումներ գտնելու գործում։ Հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ Ֆրանսիայի նախագահի մտքերի վերջին փոխանակումից հետո Հարավային Կովկասում հատուկ բանագնաց, դեսպան Բրիս Ռոքֆյոյն այս շաբաթ կմեկնի Բաքու, այնուհետեւ Երեւան: Բացի այդ, պարոն Բրիս Ռոքֆյոյը կայցելի նաեւ Վրաստան՝ վրացական իշխանությունների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի, մասնավորապես՝ Եվրամիության հետ հարաբերությունների եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ երկխոսությունն ամրապնդելու համար»,- նշվում է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ