News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը խոշոր հրաման է ստորագրել Հայաստան հրթիռների, ռեակտիվ կայանքների եւ զինամթերքի արտահանման համար։

Հնդկական Economics Times պորտալի փոխանցմամբ՝ զենքի մատակարարման պայմանագիրը երկու երկրների կառավարությունները ստորագրել էին սեպտեմբերի սկզբին։ Գործարքի արժեքի մասին ոչինչ չի հաղորդվում, սակայն առաջիկա ամիսներին նախատեսվում է ավելի քան 240 մլն դոլարի զենք մատակարարել Հայաստան։

Աղբյուրները ET-ին հայտնել են, որ պատվերը տեղական Pinaka բազմափողանի հրթիռային կայանքների առաջին արտահանում է ներառում, որոնք արդեն առկա են հնդկական բանակում: Հզոր զենքը մշակվել է Պաշտպանական հետազոտությունների եւ զարգացման կազմակերպության (DRDO) կողմից եւ արտադրվում է Հնդկաստանի մասնավոր ընկերությունների կողմից։

Փաթեթային գործարքի շրջանակներում Հնդկաստանը Հայաստանին նաեւ հակատանկային հրթիռներ եւ մի շարք զինամթերքներ կմատակարարի։ Սա առաջին անգամը չէ, երբ Հայաստան սպառազինության համակարգեր են արտահանվում։ 2020-ին Հնդկաստանը չորս Swathi ռադար էր մատակարարել երկիր։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ