News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 26
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սովի թեմայով համաժողովի ժամանակ փորձել է գտնել Ինդիանա նահանգի կոնգրեսական Ջեքի Վալորսկուն, ով մահացել էր օգոստոսին ավտովթարից՝ կարծես մոռանալով, որ նա մահացել է, հայտնում է Reuters-ը։շ

Բայդենը շնորհակալություն է հայտնել համաժողովի մյուս կազմակերպիչներին, ապա հարցրել. «Ջեքի, դու այստե՞ղ ես: Որտե՞ղ է Ջեքին»:

Վալորսկին Կոնգրեսում համաժողովի ֆինանսավորման օրինագծի չորս հովանավորներից մեկն էր: Նա մահացել էր երկու աշխատակցի հետ օգոստոսի սկզբին:

Բայդենը շրջանցել է այս հարցը՝ առանց ուղղումների։ Վալորսկու մահից հետո Սպիտակ տունը հրապարակել էր Բայդենի հայտարարությունը, որում ասվում էր, որ նա եւ նրա կինը՝ Ջիլը, «ցնցված եւ վճտացած են» նրա հանկարծակի մահից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ