News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի տասնյակ հազարավոր չեխեր բողոքի են դուրս եկել էներգակիրների գների աճի եւ երկրի՝ ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանն անդամակցության հարցում կառավարության վարքագծի կապակցությամբ, հայտնում է Reuters-ը։

«Առաջինը՝ Չեխիան» խումբը դեմ է հանդես գալիս Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին եւ կոչ է անում ռազմական չեզոքություն պահպանել:

Բողոքի ակցիայի մասնակիցները «Վերջ կատակերգությանը» գրությամբ պաստառներ էին պահել, շատերը ծածանել են Չեխիայի դրոշները:

«Այս կառավարությունը բացարձակապես հակաչեխական է։ Այն սպասարկում է միայն Բրյուսելին, ամերիկյան կառավարությանն ու ՆԱՏՕ-ին։ Այն հաշվի չի նստում Չեխիայի քաղաքացիների շահերի հետ»,- ասել է 53-ամյա Պավել Նեբելը։

Կազմակերպիչները, որոնց ծրագիրը կոչ է անում վերջ տալ «ազգի ծրագրված լվացմանը», բողոքի ակցիան բացեցին ազգային օրհներգի հնչյունով, որից հետո ելույթ ունեցողները բեմ բարձրացան՝ քննադատելով կառավարությանը։

«Կառավարությունն ունի երկու պարտականություն՝ ապահովել մեր անվտանգությունը եւ տնտեսական բարգավաճումը։ Այս կառավարությունն այդ պարտականություններից եւ ոչ մեկը չի կատարում»,- ասել է բանախոսներից մեկը։

ԶԼՄ-ներւ հայտնել են, որ հարյուրավոր մարդիկ հավաքվել են այլ քաղաքներում՝ Պրահայի բողոքի ակցիայի առցանց հեռարձակումը դիտելու համար։
Էներգիայի բարձր գները ստիպել են ամբողջ Եվրոպայում կառավարություններին մեղմել էներգակիրների գների աճի հարվածը սպառողներին եւ բիզնեսին:
Չեխիայի կառավարությունը ստորագրել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները։

Պրահայի տնտեսագիտության եւ բիզնեսի համալսարանի դեկան, Պրահայի բողոքի ակցիայի առաջին խոսնակ Միրոսլավ Շեւչիկը կոչ է արել չեղարկել պատժամիջոցները։

Վարչապետ Պյոտր Ֆիալայի աջ կենտրոնամետ կառավարությունն այս ամիս մի շարք միջոցառումներ ընդունեց, այդ թվում՝ ընկերությունների ֆինանսական օգնությունը եւ տնային տնտեսությունների համար էլեկտրաէներգիայի գների սահմանափակումը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ