News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նիկարագուան Եվրամիության դեսպանին խնդրել է լքել երկիրն այն բանից հետո, երբ նա «պերսոնա նոն գրատա» հայտարարվեց, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրները։

ԵՄ դեսպան Բետինա Մուշայդտը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան նոն գրատա են հայտարարել եւ ասել, որ նա պետք է լքի երկիրը, հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրը։

Աղբյուրներից մեկը հայտնել է, որ ԵՄ դեսպանին խնդրել են լքել երկիրը չորեքշաբթի, սակայն եւս երկուսը նրա մեկնելու ամսաթիվը չեն նշել:

Որոշումը հաջորդել է անցած շաբաթ Միավորված ազգերի կազմակերպության կողմից հրապարակված Եվրամիության հայտարարությանը, որում այն երկրի նախագահին «ժողովրդավարությունը վերականգնելու» կոչ էր անում: Հայտարարությունը նաեւ քաղբանտարկյալների ազատ արձակման եւ մարդու իրավունքների հարգման կոչեր էր պարունակվում:

Մուշայդտը «վտարվել է վուլգար ձեւով», Twitter-ում գրել է Ամերիկյան պետությունների կազմակերպությունում (OAS) նախկին դեսպան Արտուրո Մաքֆիլդսը, ով իր պաշտոնը լքել էր մարտին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ