News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 01
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները տարբեր մակարդակներով ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու գործընթացում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը` վերահաստատելով սահմանից զորքերը հետ քաշելու անհրաժեշտությունը։

Նա նշել է, որ կովկասյան բանակցությունների հարցերով պետքարտուղարի ավագ խորհրդական,  ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը ակտիվորեն ներգրավված է գործընթացում։ «Նա, իհարկե, նախորդ շաբաթ պետքարտուղարի հետ էր՝ Նյու Յորքում, մասնակցել է Հայաստանի և Ադրբեջանի հետ մեր եռակողմ հանդիպմանը։ Վերջերս Հարավային Կովկասում էր, որտեղ անձամբ հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նա ակտիվորեն ներգրավված է գործընթացում»,- հայտնել է Փրայսը։

Նա հիշեցրել է, որ գործընթացին ակտիվորեն ներգրավված է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ով կապի մեջ է Հայասստանի և Ադրբեջանի ղեկավարների, ինչպես նաև արտգործնախարարների հետ։

Փրայսը հիշեցրել է նաև վերջերս Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման մասին։ «Մենք տարբեր մակարդակներով, այդ թվում և մի քանի խողովակներով, ներգրավված ենք՝ վերահաստատելու լարվածությունը թուլացնելու և զորքերը հետ քաշելու անհրաժեշտությունը»,- ասել է Փրայսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ իշխանությունը կարող է կրկին տորպեդահարել հակաադրբեջանական նախաձեռնությունը․ Անդրանիկ Թեւանյան
ՀՀ իշխանությունը տորպեդահարել է Ղարաբաղի հարցով մեր բոլոր նախաձեռնությունները․․․
Ադրբեջանի հետ հանդիպումներ լինում են, բայց դրանց արանքում ոչ հրապարակային գործընթացներ եւս տեղի են ունենում. Աղաջանյան
Մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելը Հայաստանի...
Պետք է աշխատենք, որ Ալիև-Փաշինյան հանդիպումը դեկտեմբերին կայանա․ Էդուարդ Աղաջանյան
Մենք չենք համարում, որ իրավիճակը կափուղային է, մենք ընդամենն արձանագրել ենք, որ կար հստակ պայմանավորվածություն, և Հայաստանն այդ…
Լավրովն ու Բայրամովը կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը․ Զախարովա
Նախատեսվում է նաեւ հանգամանորեն քննարկել տարածաշրջանային եւ միջազգային մի շարք արդիական հարցեր․․․
Հայաստանին փոխանցված 13 զինծառայողի դիերի նույնականացման արդյունքները հայտնի կլինեն մոտակա օրերին. Ավանեսյան
Մոտակա օրերին կունենանք ավարտուն արդյունքներ, նախորդ...
Հայաստանը հետևողական է լինելու, որ Տավուշի մարզի 4 գյուղերի գյուղերի օկուպացված տարածքները վերադարձվեն. Մարուքյան
Պետական սահմանի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է և բխում է միջազգային իրավունքից. այն է՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահման...
Ամենաշատ